Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը հայրենիք կժամանի այս գիշեր 03։50` Վիեննայի չվերթով։ Մեր ընտրանին հայրենիք է վերադառնում 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով։
Բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ եզրափակչում հաղթանակ տարան ու Եվրոպայի պատանեկան չեմպիոն դարձան Կարեն Զախարյանը (50 կգ) և Արսեն Դարբինյանը (54 կգ), իսկ Հրաչ Խաչատրյանը (80 կգ) արժանացավ արծաթե մեդալի։
Աղջիկների պայքարում Լիաննա Ժամհարյանը (44 կգ), Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ) պարտվեցին եզրափակիչում ու դարձան արծաթե մեդալակիր։