Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քարոզարշավի ընթացքում հրաժարվում է պատասխանել Արցախի վերաբերյալ հարցադրումներին՝ հորդորելով իրեն հարցեր տալ մանկապարտեզների մասին, իսկ նրա համակիրները խոչընդոտում են լրագրողի աշխատանքը՝ հորդորելով գնալ և հարցերն ուղղել Արցախը հանձնողներին: Միջադեպն արձանագրվել է այսօր, երբ Ավինյանը քարոզարշավ էր իրականաց նում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Լրագրողը փորձեց պարզել Ավինյանի դիրքորոշումը՝ Արցախի հարցի վերաբերյալ, սակայն Ավինյանը հարցին չպատասխանեց՝ նշելով, որ Երևանի ավագանու ընտրություններ են, հարցը պետք է տալ Երևանի, մանկապարտեզների վերաբերյալ: Լրագրողի հարցապնդման ժամանակ Ավինյանի աջակիցներն արդեն խոչընդոտեցին մասնագիտական աշխատանքը՝ հայտարարելով, թե « Հարցը պետք է գնալ և տալ Արցախը հանձնողներին», « այսօր քարոզարշավ է, Արցախը կապ չունի», «Արցախն ինչ կապ ունի սրա հետ », «Դուք հավերժ մերժված եք »: