f

Անկախ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը


Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն է տարածել 2023 թվականի օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման կապակցությամբ։

«Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս միջոցառման անցկացման կապակցությամբ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, իսկ դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին նամակով դիմել է Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևին՝ արտացոլելով Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը և խիստ բողոքը։ Սրան զուգահեռ Եկատերինբուրգում գործող «Ադրբեջան-Ուրալ» հասարակական ազգային-մշակութային կազմակերպության ղեկավար Շախին Շիխլինսկին դիմումներ է հղել քաղաքի համապատասխան վարչական մարմիններին։

Ռուսաստանյան կողմի ուշադրությանն է ներկայացվել, որ նման սադրիչ բնույթի միջոցառման կազմակերպումը և դրան Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ Իգոր Վոլոդինի հյուրի կարգավիճակում մասնակցելն անընդունելի է, Ռուսաստանիիշխող կուսակցության ներկայացուցչի այս քայլը   անջատողականություն է քարոզում, հիմնովին հակասում  Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաև վնասում   երկկողմ համագործակցությանը։

Հաստատակամ խնդրանք է ներկայացվել՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Իգոր Վոլոդինի և այս միջոցառման կազմակերպիչների դեմ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել՝ ապագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված նման սադրիչ քայլերը կանխելու համար։

Դեսպանությունն այս պահին սպասում է ռուսական կողմի պաշտոնական պատասխանին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ադրբեջան Ռուսաստան բողոքի նոտա Թալիշստան Աշխարհում խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին