Ամենակարևոր ռեֆորմներից մեկը միասնական տոմսային համակարգի ներդրումն է Երևանում, որը միավորելու է ամբողջ հանրային տրանսպորտի վճարային համակարգը։ Այս մասին Գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև հայտնեց, որ առցանց վճարումները նույնպես հնարավոր են լինելու։
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն էլ տեղեկացրեց, որ միասնական տոմսային համակարգը ներառում է նաև մետրոպոլիտենը։
«Առաջիկայում կներդրվեն անհրաժեշտ ծրագրատեխնիկական միջոցներ, և տոմսային հասույթի հավաքագրումը կիրականացվի ժամանակակից միջոցներով»,- շեշտեց նա։