f

Անկախ

Երևանի տրանսպորտի տեղաշարժին հնարավոր կլինի հետևել օնլայն հարթակներում. ավտոբուսներում հասանելի կլինի անվճար wi-fi


Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն առաջիկայում կերևա օնլայն քարտեզների վրա, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա  օնլայն հարթակներում տեսնել ավտոբուսների տեղաշարժը։ Այս մասին նշվեց այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ընթացքում:

«Օնլայն քարտեզների վրա Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն մատակարարվել են, այս պահին իրականացվում են սարքերի կոնֆիգուրացման և տեղադրման աշխատանքները»,-ասվել է նիստի ժամանակ։ 

Նշվեց, որ յուրաքանչյուր երթուղու կահավորումից հետո դրա մասին կհայտարարվի։ Նշված աշխատանքների շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ռեժիմով տեսնել ավտոբուսի շարժը և դրա մոտենալու ժամանակահատվածը դեպի նախատեսված կանգառ, այլ տվյալ ավտոբուսում հասանելի կլինի անվճար wi-fi  ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ սա նույնպես կարևորագույն բարեփոխումներից մեկն է հանրային տրանսպորտի ոլորտում. «Բարեփոխումը միայն շարժակազմը փոխելը չէ, միայն «Գազել»-ները վերացնելն ու նոր ավտոբուսներ բերելը դեռ բարեփոխում չէ։ Բարեփոխումն այս համակարգային լուծումներն են՝ միասնական տոմսային համակարգի ներդրումը, շարժակազմի վրա GPS սարքերի տեղադրումը, որը մեզ թույլ կտա օնլայն հարթակներում տեսնել, թե որ ավտոբուսը որտեղ է և քանի րոպեից կհասնի կանգառ։

Կարևոր է նաև կանգառներում այս ինֆորմացիայի տեղադրումը, որովհետև, երբ այդ սարքերը տեղադրվեն ավտոբուսների մեջ, մենք դրանց կոնկրետ տեղադիրքը տեսնելու ենք և կարողանալու ենք կանխատեսել, թե քանի րոպե հետո որ ավտոբուսը որ կանգառում կլինի»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ առաջիկայում ընդլայնվելու են նաև միայն հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը։

Հայաստան Երևանի քաղաքապետարան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին