f

Անկախ

Ինչ-որ մեկը գետնանցումում ջարդում է հաշմանդամների վերելակը, հետո մեկ այլ մեկը գնում նկարվում է դրա կողքը. Ավինյան


Երեւանի Մաշտոցի պողոտայի գետնանցումում տեղադրվել է հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված վերելակներ, մյուսը տեղադրվելու է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող թիվ 76 դպրոցի հարևանությամբ  գտնվող գետնանցումում: Այս մասին նշվեց այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկանություն փոխանցվել է հաղորդում Բաղրամյան պողոտայի գետնանցումում նոր տեղադրված վերելակը կոտրելու դեպքի վերաբերյալ:

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցը պատասխանեց, որ հաղորդում ուղարկվել է, իսկ ոստիկանության Երևանի բաժնի պատասխանատուն զեկուցեց, որ ընթացք է տրված դիմումին:

«Շատ կարևոր է, որ այս անգամ քննությունն արդյունք տա: Առաջին անգամ գետնանցումում տեղադրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելկներ, ասենք երեք շաբաթ չանցած, ինչ-որ մեկը ջարդում է այն, հետո մեկ այլ մեկը գնում նկարվում է դրա կողքը, ես ուզում եմ նաև այս բոլոր հնարավոր կապերն էլ հասկանանք: Միգուցե այստեղ էլ կապ լինի, որովհետև ես չեմ տեսնում, թե որն է իմաստը և նպատակն այն ջարդելու»,-հայտարարեց Ավինյանը:

Հայաստան Երևանի քաղաքապետարան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին