Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնում շուտով կներդվի եռալեզու համակարգ՝ օտարազգի քաղաքացիներին ևս սպասարկելու համար: Այս մասին նշվել է այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Փորձարկումից հետո կգործարկվի նաև բջջային հատուկ հավելված, որով կառաջնորդվեն արագ արձագանքման աշխատանքային խմբերը: