f

Անկախ

«Հակաթուլություն» և «Սև կարապ» գրքերի հեղինակ Թալեբը հայերի, ռիսկերի և գլոբալացման մասին. Царьград-Армения


Նասիմ Նիկոլաս Թալեբը փիլիսոփայության դոկտոր է, գրող և ռիսկերի գծով խորհրդատու: Նա շատ բան գիտի ռիսկերի մասին և կոչ է անում չխուսափել դրանցից: Ընթերցողները ճանաչում են նրան «Հակաթուլություն» և «Սև կարապ» բեստսելլերներից: Նա հաջողությամբ կանխատեսել է 2007-2008 թթ. ֆինանսական ճգնաժամը: Եվ հանդես է գալիս այն բանի օգտին, որ հասարակությունը պատրաստ լինի «սև կարապներին»՝ դժվար կանխատեսելի անակնկալներին: Վերջես Թալեբը եղել է Հայաստանում և հայտնել է իր տպավորությունները:

 Հայաստան այցից առաջ, որպես «»Գիտության և բիզնեսի օրեր 2023»-ի մասնակից, Թալեբը առցանց մամլո ասուլիս է տվել: Պատմել է իր մասին,  ներկայացրել իր փորձը: Մի շարք խորհուրդներ է տվել նրանց, ովքեր ուզում են գտնել իրենց և իրենց կյանքի ուղին: Թալեբը խոստովանել է, որ Հայաստան ժամանելն իր համար մեծ պատիվ և ուրախություն է: Իր կյանքի ընթացքում նա անընդմեջ կապված է եղել հայերի հետ: Լիբանանում, որտեղ նա անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը, մի ասացվածք է եղել. «Դու պետք է հայ ընկեր ունենաս»:

Հայ ծագումով հայրևաններն ապագա հետազոտողի ընտանիքի կողքին են եղել և՛  Բեյրութում, և՛ Ամերիկայում, որտեղ նա ապրել է արդեն 1970-ականներից՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո: Տարվելով գիտության մի ճյուղով՝ ապագա գիտնականը չի բավարարվել այդ գիտելիքներով՝ ի վնաս մյուս ոլորտների: Յուրացրել է բժշկությունը, գրականությունը և բիզնեսը, դարձել մի քանի ճյուղերի փորձագետ:

Սխալները փորձ ձեռք բերելու աղբյուր են, ռիսկերը՝ շահելու հիմք

Թալեբը ոչ ստանդարտ  հայացքների տեր է: Նա չի քաշվում ճշմարտությունն ասել գլոբալացման մասին: Ի հեճուկս Արևմուտքի առաջ մղած ազատության և բազմակարծության գաղափարին՝ գիտնականն ասում է՝ փորձում են աշխարհը կենտրոնացված ու ամբողջատիրական դարձնել: Գլոբալացումը թույլ է տալիս միայն մեկ պաշտոնական կարծիք: Բոլորը, ովքեր չեն պաշտպանում դա, իզգոյ են: Դրա հետևանքով կորչում է կապն իրականության հետ:

Թալեբը գիտությունից բիզնես «ավանդական» ուղին սխալ է համարում. Այդ դեպքում ավելի բարդ է իրականացնել սեփական գաղափարները: Ավելի խելամիտ է նախ բիզնես բացել, այնուհետև կուտակած փորձով գնալ գիտություն: Փորձագետը սեփական փորձով է ցույց տվել, թե ինչ է նշանակում իր ներմուծած «հակաթուլություն» եզրույթը: Չպետք է վախենալ սխալներից ու անհաջողություններից, դրա փոխարեն պետք է գիտելիքներ կուտակել, կոփվել ու զարգանալ:

Իր լսարանին Թալեբը խորհուրդ է տալիս մեկը մյուսի հետևից փորձեր նախաձեռնել, եթե անգամ արդյունքի լիակատար վստահություն չունես: Միևնույն է, ստիպված կլինես ռիսկի դիմել: Եթե անգամ դա ավելի ուշ տեղի ունենա, չի հաջողվի խուսափել խնդիրներից: Պետք է քո մեջ փորձելու, սխալվելու և դարձյալ փորձելու կամք գտնես: Հետազոտողը նշել է, որ դա վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլև պետություններին. Նա, ով համարձակվում է, շահում է:

Աղբյուրը՝ Царьград-Армения

 

Աշխարհում ԱՄՆ Հայաստան բիզնես Նասիմ Նիկոլաս Թալեբ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին