f

Անկախ

«Փաստ». «Մրգօղին կարող է դառնալ Հայաստանի բրենդներից մեկը». «Սեպտեմբերֆեստ» փառատոնը հրավիրում է Կողբ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը, որի նախաձեռնողներն առաջարկում են այդ օրը ոչինչ չպլանավորել և ճանապարհ ընկնել դեպի Տավուշի մարզ՝ Կողբ գյուղ, հրաշալի ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու: Փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ այն նոր չէ, սակայն երկու անգամ հետաձգվել է, վերջին անգամ նախորդ տարի՝ Ջերմուկի դեպքերից հետո: «Սեպտեմբերֆեստը», նրա խոսքով, մյուս փառատոններից տարբերվում է առաջին հերթին նրանով, որ Երևանում չի անցկացվում, այլ՝ սահմանամերձ մարզում: «Սա մեծ ուշադրություն է դեպի սահմանամերձ գոտի: Հետաքրքիր է նաև այնքանով, որ Կողբը սահմանամերձ է Ադրբեջանին և Վրաստանին:

Երկրորդը՝ մրգօղին կարող է դառնալ Հայաստանի բրենդներից մեկը: Այն այսօր տարբեր անուններով առկա է աշխարհի տարբեր երկրների ռեստորաններում, սրճարաններում և այլուր: Բավականին պոպուլ յար է դառնում, այդ թվում՝ ոչ միայն որպես առանձին խմիչք, այլ օգտագործվում է կոկտեյլների մեջ: Հայաստանը շատ երկրներից առանձնանում է նրանով, որ հատկապես Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում և Արցախում շատ տարբեր մրգերից ու հատապտուղներից են օղի ստանում»: Իսկ տեսականին, իրոք բազմազան է՝ հոն, խաղող, թութ, վայրի տանձ, ազնվամորի, մոշ:

Ցանկը կարելի է շարունակել: Փառատոնի ընթացքում մասնակից կդառնաք ազգային խաղերի, կվայելեք հաճելի երաժշտություն, հյուրերին իրենց աշխատանքներն են ներկայացնելու այդ տարածաշրջանի մշակութային դպրոցների սաները՝ կավե աշխատանքներ, քանդակներ, նկարներ և այլն: Քոչարյանն ընդգծում է՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սպասում են մեծ թվով մասնակիցների և հյուրերի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոն Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին