f

Անկախ

Անվանական թոշակներ՝ փառատոնների և մրցանակաբաշխությունների մրցանակակիր մշակույթի գործիչներին. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍՆ-ն առաջարկում է անվանական թոշակներ սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Նախարարության կարծիքով, որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով, բացի դա, այս կերպ կխթանվեն ժամանակակից և ստեղծարար ոլորտի զարգացման, ազգային ավանդական մշակույթի պահպանության և հանրահռչակման, արտերկում հայ մշակույթի դիրքավորման հարցերը: Անվանական թոշակ կտրամադրվի ՀՀ քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոնների ու մրցանակաբաշխությունների և արժանացել են մրցանակի:

Անվանական թոշակի վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ մեկ տարի ժամկետով, ընդ որում՝ միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։ Խմբային արդյունքի դեպքում անվանական թոշակը բաշխվելու է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվելու է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվելու է անվանական թոշակի բաշխումը։ Ակնկալվում է, որ տարեկան կտրվածքով անվանական թոշակ կստանա մշակույթի 7 գործիչ: Կառավարության որոշմամբ կհաստատվի հեղինակավոր փառատոնների և մրցանակաբաշխությունների ցանկը, իսկ թոշակի հատկացումը կիրականացվի ԿԳՄՍ նախարարի հրամանով:

Հաստատված կարգով կանոնակարգվում են անվանական թոշակի դիմելու ժամկետները, ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման նպատակով նախարարի կողմից ստեղծվելու է հանձնաժողով, որի կազմը ձևավորվելու է նախարարության երեք, մշակույթի ոլորտի ստեղծագործական միությունների մեկական ներկայացուցիչներից: Հանձնաժողովն աշխատանքները կազմակերպելու է եռամսյակային պարբերականությամբ և, քննարկելով նախարարություն դիմած անվանական թոշակի թեկնածուների հայտադիմումները, առաջարկություններ է ներկայացնելու նախարարին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՀՀ ԿԳՄՍ Անվանական թոշակներ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին