ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում տեղի ունեցողով։
«Թվիթերում» ԱՄՆ Սենատորը, մասնավորապես, գրել է․ «Խորապես անհանգստացած եմ՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն ուղղված իր զզվելի պահվածքը՝ արգելելով մարդասիրական մուտքը և խաթարելով ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքը: Սա անընդունելի է», - գրել է Մենենդեսը՝ կից տարածել նաև երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին նյութը։
Deeply troubled that Azerbaijan continues its outrageous behavior aimed at intimidating Armenians in Nagorno-Karabakh, withholding humanitarian access, and undermining the critical work of the ICRC. This is unacceptable. https://t.co/K838eKYMR3
— Senate Foreign Relations Committee (@SFRCdems) August 28, 2023