f

Անկախ

Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում. Անդրանիկ Թևանյան


Արցախից հեռացնել Արայիկ Հարությունյանին, այնուհետեւ Երեւանում իրականացնել իշխանափոխություն եւ հասնել համապետական մակարդարկի իշխանափոխության․ սա՛ է «Մայր Հայաստան» դաշինքի՝ ընտրապայքարին մասնակցելու նպատակն ու հիմնական թիրախները։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ քաղաքացիներն աջակցում են այս ծրագրերին։

«Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անելիք չունի, նրանց հեռացումը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման, Արցախը ցեղասպանությունից զերծ պահելու գլխավոր նախապայմանն է»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Եթե կորցնենք Արցախը, այնուհետեւ կկորցնենք Սյունիքը եւ Երեւանը՝ կանխատեսեց նա։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Թեւանյանի խոսքով, այն անհրաժեշտ՝ նվազագույն նախապայմանն է, որը պետք է Հայաստանի գոյության հարցը լուծելու համար։

«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ապացուցում է, որ մեր օրակարգը ճշգրիտ է, համապատասխանում է Հայաստանի ու Արցախի օրակարգին։ Արցախից քաղաքացիներ են առեւանգվում եւ դրա մեղքը ոչ միայն հանցավոր գործողությունների դիմող Ալիեւինն է, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի իշխանությանը։ Մենք համոզված ենք, որ պետք է Արցախից հեռացվի Արայիկ Հարությունյանը, այստեղից էլ հեռացվի Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանը կարողանա գոնե սուբյեկտայնություն ձեռք բերել եւ մեր անվտանգային խնդիրները գոնե նվազագույն մակարդակի լուծել։ Եվ Երեւանի ընտրություններն այն առիթն են, որ մեզ կտան այդ շանսը՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու եւ Հայաստանում իրավիճակ փոխելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

Իշխանափոխությունը հնարավորություն կտա Հայաստանին ու Արցախին ձերբազատվել պարտության դեմքից եւ ապահովել անվտանգություն՝ նշեց Անդրանիկ Թեւանյանը։

«Ինչպես եղավ՝ Արայիկ Հարությունյանի նախագահ նշանակելը, հետո պատերազմը, հետո պարտությունը, հիմա մենք պիտի այդ ամենը հետ պտտեցնենք եւ հասնենք իշխանափոխության ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Արայիկ Հարությունյանը պետք է հեռացվի Արցախի նախագահի պաշտոնից, քանի որ ցույց է տվել իր անգործունակությունը, կամակատարությունը, եթե կուզեք՝ հարճությունը։ Արայիկ Հարությունյանի հեռացումը կթուլացնի Երեւանի իշխանության հենարանը եւ հնարավորություն կտա հեռացնելու նաեւ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց դաշինքի առաջնորդը։

Նա քաղաքացիներին կոչ արեց ոտքի կանգնել եւ տեր կանգնել սեփական իրավունքներին, որպեսզի առեւանգումներն, ի վերջո, չտեղափոխվեն Երեւան եւ Երեւանը Երեւան մնա։

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին