ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռևս թույլ չի տրվել տեսակցել Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգված երեք հայ երիտասարդներին։ ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հետևում են իրավիճակին։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները բիրտ ուժի կիրառմամբ առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ուսման նպատակով ՀՀ տեղափոխվող երեք երիտասարդի՝ 22-ամյա Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երիտասարդներին 10-օրյա վարչական կալանքի են վերցրել, որից հետո կարտաքսեն։