f

Անկախ

«Արցախի նախագահը պետք է որոշում կայացնի». Մանրամասներ Արցախում երեկվա 6-ժամանոց հանդիպումից


Հիմա ոչ մի բան չի կատարվում Արցախում. մենք քննարկումը լուսադեմին ենք ավարտել, դեռեւս պետք է բոլոր կողմերը մարսեն այն, ինչը տեղի է ունեցել, որովհետեւ երեկվա հանդիպման ձեւաչափը նախադեպ չուներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը, որը տեւել է շուրջ 6 ժամ, որին մասնակցել են նաեւ նախկին նախագահները:

«Մեզ համար էլ մի քիչ անսպասելի տարբերակ էր: Վատ չէր, բոլորը հավաքվել էին մի տեղ եւ տեսակետ ասելու հնարավորություն ունեին: Ներկա էին բոլոր պատգամավորները, նախկին նախագահները, ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ակտիվիստներ:

 

 

Բոլոր առաջարկները Արցախի նախագահն արձանագրում էր: Նա նորից պատմական էքսկուրս արեց, իրավիճակին իր գնահատականը տվեց: Այնուհետեւ պետնախարարը ներկայացրեց հումանիտար իրավիճակը: Որեւէ դիրքորոշում որպես այդպիսին, Արցախի նախագահը չհայտնեց՝ պատճառաբանելով, որ ուզում է մնացածի դիրքորոշումները լսել, քանի որ հակված է իր դիրքորոշման հիմքում ներառել հավաքական ինչ-որ դիրքորոշում»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իրենց քաղաքական ուժի ղեկավարը եւ նախկին նախագահներն արձանագրել են, որ երկրի ղեկավարի գործառույթը հենց որոշում կայացնելն է՝ անկախ լսած տեսակետներից:

Հարցին, թե ի՞նչ եզրահանգման եկաք այդ հանդիպման արդյունքում, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց. «Արցախի նախագահը պետք է որոշում կայացնի եւ ըստ այդ որոշման տանի քաղաքական կուրսը: Այդ հանդիպմանը նաեւ առաջարկ է հնչել, որ բեկում մտցնելու համար պետք է դերակատարին փոխել, գա նոր դերակատար, որն ավելի մեծ քաղաքական կամք կունենա դիմակայելու այս ամենին: Մենք առաջարկեցինք նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին պահանջ ներկայացնել նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի եւ նաեւ Ղարաբաղի կողմի մասնակցությամբ աշխատանքային խմբեր ձեւավորել եւ նստել բանակցությունների այդ ձեւաչափով»:

Ինչ վերաբերում է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկմանը, նա ասաց, որ այդ ճանապարհը բացելու հստակ առաջարկ որեւէ մեկը չի արել. «Բայց տարբեր ծրագրերի դեպքում, երբ խոսում են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին, հասկանալի է դառնում, որ դրա մեջ կներառվի նաեւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը:

Ընդհանուր առմամբ, պատկերացումները, ձեւակերպումները տարբեր են, բայց բոլորի մոտ այն տեսակետն է, որ ի վերջո, պետք է նստել սեղանի շուրջ եւ խոսել: Մենք պնդել ենք, որ դա մեր առաջարկած ձեւաչափով լինի եւ որեւէ կերպ ՀՀ իշխանությունների կամ որեւէ այլ երկրի ճնշման ներքո Արցախը չգնա երկխոսության»,-ասաց Հակոբյանը:

Նա հավելեց, որ խոսակցություններն ընթանում են առաջիկայում Ադրբեջանի հետ հանդիպման գնալու շուրջ: «Ճնշումները այդ ուղղությամբ մեծ են եւ դրա մեջ նաեւ արագ ճնշում գործադրելու ձեւ ունի ՀՀ իշխանությունը, բնականաբար նաեւ Ադրբեջանը, նաեւ այլ դերակատարներ: Նման զարգացման դեպքում Արցախի հարցը միջազգային ինչ-որ ձեւաչափում այլեւս ներառելը անհավանական կլինի: Դա նաեւ հիմք կհանդիսանա, որ ՀՀ իշխանությունները արագ գնան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Մենք մեր կամքի դրսեւորմամբ եւ այդ ճնշմանը դեռեւս չենթարկվելով կարողանում ենք այդ վտանգավոր խաղաղության  պայմանագիրը հետաձգել»,-հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով, սակայն, Ադրբեջանի հետ հանդիպման որեւէ պայմանավորվածություն չկա. «Ամբողջ խնդիրն այն է որ Ադրբեջանից մենք որեւէ փաստաթղթավորված, գրավոր որեւէ առաջարկ կամ թեկուզ պահանջ չենք ստանում: Դա լինում է մամուլի միջոցով եւ անհարիր է, որ նույնիսկ այս վիճակում գտնվող պետությունն ընդունի դրանք»:

Մետաքսե Հակոբյանն ամփոփելով խոսքը, նշեց, որ այս պահին քննարկումից հետո սպասում են, թե Արայիկ Հարությունյանն ինչ որոշում կկայացնի: Գուցե խորհրդակցությունները շարունակվեն, բայց արդյունքը պետք է լինի նրա որոշում կայացնելը:

Մետաքսյա Հակոբյան Արայիկ Հարությունյան Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին