f

Անկախ

Կարծիքների բախումներ եղել են, բայց հաջողվել է չորս կետի շուրջ համաձայնության գալ․ Սարգսյանը՝ անցած գիշեր Արցախի ԱԺ-ում կայացած խորհրդակցության մասին


Ադրբեջանի ուղարկած, այսպես կոչված, «հումանիտար օգնությունը» չի մտնելու Ստեփանակերտ․ համենայնդեպս, անցած գիշեր ԱԺ-ում կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ որոշվել է, որ օկուպացված Ակնայից դեպի Ստեփանակերտ ճանապարհը չի բացվելու։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Սարգսյանը։

«Մինչև առավոտյան ժամը 6-ը տևած խորհրդակցությանը, որին ներկա են եղել ԱԺ պատգամավորները, Արցախի նախագահը, նախկին երկու նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ինչպես նաև քաղաքական այլ դեմքեր, հաջողվել է չորս կետերի շուրջ համաձայնության գալ։ Կետերից մեկը հենց այն է, որ գործելու է միայն մեկ հումանիտար ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։ Կարծիքների բախումներ եղել են, իհարկե։ Կոնկրետ այս հարցի առնչությամբ մի երկու քաղաքական դեմք առարկել են՝ ասելով, թե կարելի է ընդունել Ակնայից, բայց պինդ մնալ ու շարունակել պայքարը։ Մեծ մասը, սակայն, դա անընդունելի են համարել։ Համենայնդեպս, այդ հարցում թե՛ ժողովուրդը, թե՛ ղեկավարությունը միակարծիք են, որ սա հացի կռիվ չէ, ուստի պիտի բացառվի Ակնայից «օգնություն» մտնելու տարբերակը։ Էնքան լավ է, որ ժողովուրդն անընդհատ ասում է, որ ինչպես միշտ, հիմա էլ ազատության ու անկախության համար է պայքարում, և ոչ թե զուտ հացի»,-մանրամասնեց Սարգսյանը։

Մյուս երեք կետերը, որոնց շուրջ, ըստ Սարգսյանի, հաջողվել է համաձայնության գալ հետևյալն են՝ 2․ աշխատել շուտափույթ վերադարձնել երեկ Բերձորի (Լաչինի) միջանցքի ադրբեջանական անօրինական անցակետից առևանգված երեք երիտասարդներին, 3․ ոչ մեկին թույլ չտալ անցնել Լաչինի միջանցքով, քանի դեռ 100 տոկոսով ապահովված չէ նրանց անվտանգ տեղափոխումը, 4․ Ադրբեջանի հետ դիվանագիտություն վարել՝ որոշակի կարգավիճակ ճշտելուց հետո ու երրորդ կողմի մասնակցությամբ։

Վերադառնալով ալիևյան ռեժիմի հերթական բեմադրությանը՝ օկուպացված Ակնայից Արցախի բնակչությանը, իբր, «օգնություն» ուղարկելուն, Սարգսյանը նկատեց․ «Այդ քայլով Ադրբեջանը փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, թե, իբր, Արցախի ժողովուրդն իր բնակիչներն են, ինքն էլ հոգ է տանում նրանց մասին, մինչդեռ՝ դրանով ինքն իրեն մատնում է՝ բացահայտելով իր իսկ սուտը, թե, իբր, Լաչինի միջանցքը փակ չէ»։

Արցախի շրջափակում Արմեն Սարգսյան Արայիկ Հարությունյան Աղդամ Ադրբեջան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին