f

Անկախ

Ավելի քան 1 տարի է ոչ մի կուսակցության չեմ սատարում, չեմ կարծում, որ մարդկանց անցած ուղին մեկ վայրկյանում պետք է դնել, քննարկել․ Առուշ Առուշանյան


Ավելի քան մեկ տարի է ես ոչ մի կուսակցության չեմ սատարում և չեմ կարծում, որ մարդկանց անցած ուղին մեկ վայրկյանում պետք է դնել, քննարկել։

Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իր անձի շուրջ քննարկումներին և  «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կողմից իրեն ուղղված քննադատություններին։

«Իմ հայացքներում ոչինչ չի փոխվել, ես Հայաստանի Հանրապետության համար պատրաստակամ մարդ եմ ու իմ պետության  կողքին կանգնած եմ։ Ինչ վերաբերվում է իշխանությունների հետ համագործակցությանը, նույնիսկ, երբ ես եղել եմ կալանավայրում, համայնքապետարանը համագործակցություն է ունեցել իշխանությունների, դա ոչ մի կապ չունի նրա հետ, ինչի համար ինձ քննադատում են։ Այդ խոսակցությունները ոչ տեղին են։

Խնձորեսկի օրինակով ասեմ, այդ նույն ժամանակ ես վարչապետին էլ, ՏԿԵ նախարարին էլ ներկայացրել եմ, որ Խնձորեսկը սահմանամերձ է և ունի ճանապարհի խնդիր։ Գործընթացները մի փոքր դանդաղ էին, իրենք զանգահարել են ու մոտ օրերս նախագիծը կդրվի տենդերի։ Այս դեպքում ես չէի կարող իմ անձնական շահով կամ տեսակետով առաջնորդվել, ես պատասխանատվություն եմ կրում 30․000 բնակչի համար, հետևաբար հարաբերությունները չեն կարող լինել սուբյեկտիվ, անձնական դաշտում»,- ասաց Գորիսի քաղաքապետը։

Նա նշեց, որ իշխանությունների կողմից ևս որևէ սուբյեկտիվ վերաբերմունք չի նկատել Գորիս համայքում իրականացվող ծրագրերի հարցում։

«Մի դրվագ կամ փաստ չկա, որ կառավարությունը ունեցել է սուբյեկտիվ վերաբերմունք ռոտացիան տալու կամ սուբվենցիոն ծրագրերը հաստատելու մասով։ Եթե որևէ հարց անձնավորված չի եղել, հետևաբար իմ կողմից ևս չպետք է լինի որևէ անձնավորված գործողություն»,- ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

 

Առուշ Առուշանյան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին