Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ադրբեջանական կողմը հայտնում է, որ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ (Լաչինի միջանցք) ճանապարհների բացման հարցերը:
Արհեստածին պետության ղեկավարը հայտարարել է, թե Լաչինի միջանցքը կարող է օգտագործվել միայն Ակնա- Ստեփանակերտ ճանապարհի բացվելուց հետո՝ Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ: