f

Անկախ

Ուղղակի պետք է միշտ մտքում վառ պահել, որ ՔՊ-ն մեզ համար է դավաճան


Ուղղակի պետք է միշտ մտքում վառ պահել, որ ՔՊ-ն մեզ համար է դավաճան:

Հավաքական արևմուտքի՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Եվրոմիության համար նա Ռուսաստանին ու Իրանին թուլացնելու գործիք է:

5000 հոգու ՔՊ-ն սպանել է Արցախը հանձնելու համար՝ հայերին դավաճանելով, սակայն միևնույն ժամանակ Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունն ու հնավորությունները տարածաշրջանում փոքրացնելու համար:

Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելն, ուղիղ համեմատական է Թուրքիայի ու Ադրբեջանի զորացմանը, այսինքն, հայերի ցեղասպանությանը:

Այդ ադրբեջանական օգնությունն է ակնհայտ, որ արյունոտ է, ԵՄ-ից, Բրիտանիայից և ԱՄՆ-ից անհաշվելի անտեսանելի արյունոտ օգնություն է տրվել: Օրինակ, բրիտանական HALO TRUST ականազերծման աշխատանքները, որի շնորհիվ թշնամին ավելի հեշտ է մտել Արցախ, և, ըստ Արցախի աղբյուրների, ականապատման քարտեզները տվել են Ադրբեջանին:

Կամ Հայաստանում գրանցված բազմաթիվ իրավապաշտպան կառույցները, որոնք լավ գործի անվան տակ ռուսաֆոբիա են քարոզում ու օգնում դավաճաններին Արցախն ու Սյունիքը հանձնելու գործում: Նույնն են այդ ընտանիքի լրատվամիջոցները, որոնք կարող է հրաշալի կոռուպցիոն բացահայտումներ անեն, սակայն մեծ նպատակը Արցախը հանձնելուն օգնելն է:

Տարածաշրջանում, որտեղ ռուսական ներկայություն կա, նրանց պետք է,որ դուրս շպրտվի և դա կարվի հայերի դավաճանների ձեռքով, ահաբեկիչների, սրբերի, թե կաշառակերների, 5000 մարդ, թե 150 հազար մարդ սպանելով, միևնույնն է, նպատակն արդարացնում է միջոցները:

Սա մտքում վառ պահելու պարագայում, յուրաքանչյուր քաղաքացի կիմանա, որ դեպքում ինչպես է պետք հարաբերվել Ռուսաստանի հետ, իսկ որ դեպքում են սուտ, թշնամանք ու չափազանցություն սրսկում, որ դեպքում առճակատումը կբերի ողբերգության, իսկ որ դեպքում Ռուսաստանին պահանջ ներկայացնելը՝ հաջողության:

Հայերի ցեղասպանության խոսափող ամերիկյան Ազատություն ռադիոն Հայաստանում դեռ ակտիվ գործում է, գործում է նաև ահաբեկչական, սուտասան Մսրա ծռերը, որոնք, շոշափելով հասարակության տրամադրությունները, փոխել են իրենց լոզունգները:

Հայաստանում ապրողների միտքը վառ պահելու պատասխանատվությունը տասնապատիկ ավելի շատ է, քանի որ Արցախում մարդկանց լարվածությունը պիկի վրա է: Էստեղից յուրաքանչյուր չմտածված խոսք կարող է անդառնալի հետևանք ունենալ Արցախում:

Մեր թշնամին Թուրքիան ու իրա յաթաղան Ադրբեջանն են, մյուս բոլոր երկրները մեզ համար ռեսուրս են, և մեր հնարամտությունից է կախված, թե ինչքան կթեքվեն մեր օգտին, բայց աշխատանքը անդադար պիտի տարվի, որ թեքվեն մեր օգտին, ոչ թե հակառակը, որ կորցնենք ռեսուրսը, որ թեքվեն մեր դեմ:

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում ՔՊ դավաճանություն Արցախի շրջափակում Հայաստան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին