Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել և մարզպետի շնորհակալագրերով խրախուսել է Մարտունի քաղաքի մարզադպրոցի սան, բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված մարզիկ Կարեն Զախարյանին և նրա մարզչին՝ մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանին։
2023 թվականի օգոստոսի 16-26-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում մարզիկը մասնակցել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը և 50 կգ քաշային կարգի մրցումներում գրավել առաջին տեղը՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։
14-ամյա Կարեն Զախարյանը Գեղհովիտ գյուղից է։ Նա արդեն 7 տարի է, ինչ Մարտունու մարզադպրոցում պարապում է բռնցքամարտ և հանրապետության մասշտաբով ունի բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ։