f

Անկախ

Բռնի անհետացումների հարցն ամենածանր և երկարատև խնդիրներից է թե՛ հակամարտությունների ժամանակ և թե՛ դրանից հետո. ԱԳՆ


13 տարի առաջ՝ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 65/209 բանաձևով սահմանեց բռնի անհետացումների զոհերի օրը՝ մտահոգություն հայտնելով «աշխարհի տարբեր հատվածներում բռնի կամ հարկադիր անհետացումների աճով, ներառյալ ձերբակալությունները, կալանավորումներն ու մարդկանց առևանգումները»: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կարևորելով պայքարը բռնի անհետացումների դեմ, այդ թվում՝ այս հանցագործության կանխարգելումն ու անպատժելիության դեմ պայքարը, Հայաստանը ստորագրել և վավերացրել է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան:

 

 

Կոնվենցիան, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային այլ հիմնարար փաստաթղթերը վերահաստատում են յուրաքանչյուր մարդու բռնությամբ անհետացման չենթարկվելու և տուժողների անհետաձգելի, արդար և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքը:

Բռնի անհետացումների հարցն ամենածանր և երկարատև խնդիրներից է թե՛ հակամարտությունների ժամանակ և թե՛ դրանից հետո: Այդ ողջ ընթացքում անհետ կորածների ընտանիքները շարունակում են սպասել, փնտրել և հավատալ իրենց հարազատների վերադարձին:

Ցավալիորեն, այս խնդրից անմասն չի մնացել նաև հայ հասարակությունը։ 2020 թ. ադրբեջանական ագրեսիայի արդյունքում դեռևս նախորդ դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացումների դեպքերին ավելացան նաև նորերը, երբ անգամ փաստագրված և տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում։

Մտահոգված լինելով 44-օրյա պատերազմի ընթացքում հարյուրավոր անհայտ կորածների ճակատագրով՝ Հայաստանն ուշադրություն է հրավիրում նաև այն դեպքերի վրա, երբ ներկայացվել են բռնի անհետացումներն ապացուցող բազմաթիվ տեսանյութեր և վկայություններ, սակայն Ադրբեջանի կողմից վերոհիշյալ անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չի հայտնվել:

Այս համատեքստում Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը միջազգային դատական ատյաններին խնդիրը ներկայացնելու համար, այդ թվում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնի անհետացումները որոշակի հանգամանքներում նաև միջազգային իրավունքով սահմանված մարդկության դեմ գործած հանցագործություն են:

Բռնի անհետացումների միջազգային օրվա խորհուրդներից մեկը բոլոր պետություններին հիշեցումն է այն մասին, որ պետք է հարգվի ընտանիքների իրավունքը՝ իմանալ ճշմարտությունն իրենց հարազատների ճակատագրի մասին:

Օգոստոսի 30-ն այն օրն է, երբ մենք ոչ միայն անդրադառնում ենք բռնի անհետացումների դեպքերին, այլև վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար:

ՀՀ ԱԳՆ հայտարարություն մարդկանց առևանգում Ադրբեջան Արցախի շրջափակում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին