Անգլիայի եկեղեցու հոգևորականների գրեթե երկու երրորդը (ավելի քան 64%) կարծում է, որ Մեծ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ: Այս մասին է վկայում հասարակական կարծիքի հարցումը, որին մասնակցել է 1200 քահանա, հաղորդում է The Times-ը։
Հարցվածների միայն մեկ քառորդն (24,2%) է դրական պատասխանել այն հարցին, թե կարելի՞ է Բրիտանիան անվանել քրիստոնյա երկիր։ 64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, «բայց միայն պատմականորեն, ոչ ներկայումս»: 9.2%-ը պատասխանել է ոչ։
Անգլիայում և Ուելսում, որտեղ ապրում է Միացյալ Թագավորության ընդհանուր բնակչության 89%-ը, 2021 թվականի մարդահամարի ժամանակ իրենց քրիստոնյա համարող մարդկանց մասնաբաժինը վիճակագրության անցկացումից ի վեր առաջին անգամ եղել է բոլոր բնակիչների կեսից պակաս՝ 27,6 մլն մարդ (կամ 46.2%): 3,9 մլն մարդ կամ երկրի բնակչության 6,5%-ը (63,33 մլն) իսլամի հետեւորդներ են։
Միևնույն ժամանակ զգալիորեն աճել է նրանց թիվը, ովքեր ասում են, որ իրենք «կրոն չունեն»։ 2001 թվականից ի վեր նման մարդկանց թիվը եռապատկվել է և կազմել 37,5%, նշվում է հրապարակման մեջ։