f

Անկախ

Այսօր դաշտում շատ հետաքրքիր գործընթացներ են «եփվում»․ նոր կոնֆիգուրացիաներ են առաջանում, որոնցից նիկոլենց ուղեղը կախում է. Կարեն Վրթանեսյան


Այսօր նոր կոնֆիգուրացիաներ են առաջանում, որոնցից նիկոլենց ուղեղը կախում է. իրենց համար լրիվ անծանոթ մարդիկ են ակցիաներ կազմակերպում ու, այսպես ասած, «մտնում քաղաքականության մեջ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Անցյալ տարի, երբ դիմադրության շարժման օրերին ծանոթ և անծանոթ մարդիկ ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով արդյոք կհաղթանակի շարժումը, պատասխանում էի, որ հաղթանակի շանս չեմ տեսնում։

— Բա է՛լ ո՞րն է իմաստը գալու, — զարմանում էին հարցնողները։ [Ինչը լրիվ տրամաբանական է, էլի]։

— Սա կարևոր պրոցես է, որով պետք է անցնենք, անկախ այն բանից հայտարարված նպատակներին կհասնի, թե ոչ։ Այս ակցիաների շնորհի ահագին նոր մարդիկ են իրար ճանաչում (և լավ, և վատ կողմերից, ինչը նույնպես կարևոր է), մարդիկ սովորում են կազմակերպել, իրար հետ համագործակցել, հաղորդակցվել։

Այսօր ես համոզվում եմ, որ լրիվ ճիշտ էի հասկացել։

Այսօր դաշտում շատ հետաքրքիր գործընթացներ են «եփվում», որոնց մասնակցում են արդեն մարդիկ, որոնք կյանքում առաջին անգամ ցույցի են գնացել 2020-ի նոյեմբերին կամ նույնիսկ 2022-ի ապրիլին։ Այսօր նոր կոնֆիգուրացիաներ են առաջանում, որոնցից նիկոլենց ուղեղը կախում է. իրենց համար լրիվ անծանոթ մարդիկ են ակցիաներ կազմակերպում ու, այսպես ասած, «մտնում քաղաքականության մեջ»։

Իհարկե, ժամանակը շատ սուղ է, կարելի է ասել՝ չկա։ Բայց ուղիղ, հեշտ, արագ, կարճ ճանապարհ էլ չկա»,- գրել է նա։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան քաղաքական պայքար Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին