f

Անկախ

Թշնամին օգտվում ա էն հանգամանքից, որ հայերը չեն ընկալում, որ էսքան նենգ ու ստոր կարող է մարդը լինել


Թշնամին օգտվում ա էն հանգամանքից, որ հայերը չեն ընկալում, որ էսքան նենգ ու ստոր կարող է մարդը լինել։

Օրինակ, դուք կարո՞ղ եք մարդկանց հացից զրկել ամիսներով, 30 հազար երեխայի ճամփան փակել, ինչ ազգ էլ ուզում ա լինեն։ Կարա՞ք։

Կամ, կարո՞ղ եք ստել-ստել-ստել ու ստելով 5000 հոգու տանել, սպանել, որ Արցախը տաք գողին, որի վրա 5000 տարի ապրել են հայերը, հետո ծնողներին խաբեք, որ ձենները կտրեն, թե չէ գերիներին հետ չեք կարա բերեք։

Մինչև հիմա մարդիկ կան, որ հույս ունեն, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը գուցե ինչ-որ բլեֆ ա, որ մի քիչ էլ ու հես ա ՔՊ-ն յոկո ցուկի կանի։

Տենց ա, որովհետև նորմալ, առողջ, բանական մարդը չի կարա ընկալի ցեղասպանի ստորության մակարդակը, չեն կարա մտնեն նրանց կաշվի մեջ, ուղեղի մեջ ու հասկանան, որ էսքան մարդու ստելով դժբախտացրել են ու դեռ շարունակում են։ Նորմալ մարդու ուղեղը չեզոքացնում ա դրանց նենգությունը՝ տեղը լցնելով, որ գուցե ինչ-որ բան են պլանավորել, որտև դե ձև չի էդ աստիճանի անասուն լինեն։ Նորմալ մարդը նորմալ մարդու՝ իրա արշինով ա չափում։

Չէ, նենգ են։ Մարդու աչքերի մեջ նայում են ու իրանց չծառայած հալով ասում՝ 30 տարի բանակ չենք ունեցել։ Միկրոֆոնը վերցնում են գոռում՝ թող գերիները էրկու ամիս էլ սպասեն, լավ իմանալով, որ անվերջ են տանջվելով սպասելու են։

Դուք կարա՞ք գերիներին տենց բան ասեք, որոնք գնացել էին հայրենիք պահեին, բայց դարձել են Արցախը հանձնողի բաժին։

Աշխարհի բոլոր բացասական բառերով նկարագրվող էակներ են։ Կինոներում ու գրքերում մեր կարդացած էն ամենավատ կերպարները՝ Կարմիր Գլխարկի մեջի գայլից, մինչև Մուֆասա։ Որ բառը շպրտես վրեքը, մագնիսով կկպնի։

Հենց ընդունենք, որ աշխարհում իսկապես սենց երևույթներ կան, դեմը կլինի առնել, իսկ եթե ինստիտուցիոնալ ընդունենք, էլ չեն էլ թփրտա, մի քանի դար գոնե գաղթական չենք դառնա։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ու յուրաքանչյուր հայ կարող է անել, ինչ ուզի այն երևույթների հետ, որոնք խաբել են զինվորին, որ Հայաստանի համար է զոհվում, այնինչ տարել էին սպանեն, որ Արցախը հանձնեն։

Նայեք հիմիկվա Հայաստանին ու Արցախին մարտի դաշտում ընկած էդ զինվորի աչքերով։ Պատկերացրեք էդ ընկած զինվորն եք, որ ասում են՝ մեռար հանուն ոչնչի, երբ կոչ էին անում քուչում հավաքվել, գնալ կռվի, երբ գիտեին, որ հանձնում են Արցախը, բայց քեզ խաբում, որ հաղթելու ենք։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում Արցախի շրջափակում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին