Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը Վալերի Կարպինի գլխավորությամբ սեպտեմբերին նախատեսված մարզական հավաքին հրավիրել է 49 ֆուտբոլիստի:
Հրավիրվածների թվում են նաեւ «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանն ու «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը։ Երկուսն էլ Հայաստանի ազգային հավաքականի հավանական թեկնածուներ են։
Ռուսաստանի հավաքականը հեռացված է միջազգային պաշտոնական մրցումներից Ուկրաինայի տարածքում շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով։