ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը նախագահականից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։
«Այս պահին չեմ կարող այդ տեղեկությունը մեկնաբանել, սպասենք պաշտոնական հաղորդագրությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքները, այդ թվում Բաղրամյան 26-ը, տեղեկություն էին հայտնել, որի համաձայն Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական կտա։
Ավելի վաղ ևս տեղեկություններին էին շրջանառվում Հարությունյանի հրաժարականի մասին, որոնք հերքվեցին։
Սակայն, օրեր առաջ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքված արցախցիներին ներկայացրել էր քննարկման արդյունքները։
Նա տեղեկացրել էր, որ քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իր մնալ-չմնալու հարցը։
«Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,-ասել է Հարությունյանը։