f

Անկախ

Դարափոխի և մեր օրերի համայնապատկերը


Խոսք ընթերցողի

             Մի քանի անգամ եմ ականատես եղել, որ Ճոճկան (Ալավերդի) - Երևան երթուղային միկրոավտոբուսի վարորդ Արարատը Ալավերդու Բաղրամյան թաղամասի խանութից թխվածքաբլիթներ է գնում և Թումանյան քաղաքի մոտ դրանով կերակրում մի քանի թափառող, այսպես ասած անտեր շների։ Մի անգամ շները չկային և նա թխվածքաբլիթները թողեց վերադարձին հանդիպելու հույսով։ Միանգամից այս իրողությունը հիշեցի, երբ Մարիետա Խաչատրյանի՛՛Դեպի կյանքե՛՛ (՛՛Վան Արյան՛՛ հրատ, 2023թ) գրքում կարդացի ՛՛Ուրիշի շունը՛՛ մանրապատումը։

            ... Կերակրելով շանը, նրա հավատարմությունը տիրոջ հանդեպ կասկածի եք ենթարկում, - կարդում եմ պատմվածքում ու ավելի եմ արժևորում հարգարժան վարորդի քայլը՝ տերը չկա ...

            Կյանքի հայելային արտացոլանքներ են Մարիետա Խաչատրյանի մյուս մանրապատումներն ու պատմվածքները ևս։ Դրանցում նաև ազգային ցասման նկարագրություններ կան՝ խաղաղության պայմանագրի մասին ամպագոռգոռ խոսողները թող նախապես կարդան հեղինակի ՛՛Մամիկի վրեժը՛՛ պատումը։ Հեղինակը նաև համոզում է, որ հարազատությունը չի կարող և չպետք է լինի ժամանակավոր կատեգորիա, իսկ կյանքի ժամանակը երբեք առանց անակնկալների չի լինում։ ,Դեպի կյանքե վիպակը պատկերավորման է հանձնում դարափոխը, հավակնելով փոխարինել հեղինակի ու ժամանակի կենսագրությանը՝ Մարիամի նոթատետրի կերպարանքով։ Հեղինակը արձակ էջերում կիսվելով ընթերցողի հետ պատվիրում է, որ գիրքը մանկության սեղանին չթողնել, կրկին անգամ հանրայնացնում է ՛՛Գրքի հոտը՛՛, գաղտնի և սիրուն պատումներ անում ու հայելին թեքում դեպի ,չափածո կյանքե։

            Սկզբում որպես բնաբան մտքում պահելով մեծատաղանդ Վահագն Դավթյանի ,Պոեզիան նահանջում է, և մեղքը ոչ այնքան ժամանակինն է, որքան բանաստեղծությունը քայքայող բանաստեղծներինըե։ Պատահական չէ ամենևին այս ընդգծումը, իմ խորին համոզմամբ Մարիետա Խաչատրյանը բանաստեղծություններն իր հոգուց է հանում, ամենևին էլ չվնասելով, չքայքայելով։ Հոգու ճիչ է նրա չափավոր խոսքը.

...Կյանքը անցավ – գնաց

Ինչպես մի ճեպընթաց,

Մնացորդում կյանքի

Հիշատակներ են թաց...

Կամ թե

                        ... Տավիղն ինչպե՞ս, ում թողնվեց –

Ի ասպարեզ մեն զուռնաչու ...

 

Իսկ ամենավերջում հեղինակը խնդրում է Բարձրյալին փաղաքուշ լինել իր երկրին։ Մարիետա Խաչատրյանի իրականության ընկալման և պատկերավորման շնորհների մասին ավելի քան խոսում և ազդեցիկ վավերագրեր են գրքի էջեր բերված նրա վրձնած նկարները։ Այնպես, որ հարգելի ընթերցող արժե օր առաջ կարդաս Մարիետա Խաչատրյանի այս բազմաժանր ժողովածուն, իսկ ինձ մնաց շնորհակալություն ասել ,Վան Արյանե հրատարակչության տնօերն, իմ վաղեմի բարեկամ Վիլյամ Պողոսյանին ժողովածուն ինձ տրամադրելու և հեղինակի ոգեղեն աշխարհն իմ առաջ բացելու համար։

 

 Վաղարշակ Ղորխմազյան

                        

Մարիետա Խաչատրյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին