f

Անկախ

Եվ երեխաները, և ծնողները առաջին հերթին նայում են, թե աշխատաշուկայում այդ մասնագիտությունն ինչ ստատուս ունի․ կրթության փորձագետ


«Հիմա շուկայական տնտեսություն է, մարդիկ նայում են, թե շուկայում ինչն է գնահատվում»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ մեկնաբանելով այս տարվա բուհական ընդունելության աղմկահարույց պատկերը, երբ, օրինակ՝ պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական մասնագիտություններով առաջին փուլով ընդունվողներ չէին եղել: 

Հիշեցնենք, անգամ Կառավարության նիտում մտահոգություն է հնչել այն առումով, որ Ագրարային համալսարանին հատկացված տեղերի ընդամենը 7 տոկոսն է համալրվել բուհական ընդունելության առաջին փուլով․ 760 տեղից թափուր էր մնացել 715-ը։ Ընդունվողների մեծ մասն էլ նախապատվությունը տվել էր տնտեսագիտական մասնագիտություններին։ Դիմորդներին չհետաքրքրող կամ քիչ հետաքրքրող մասնագիտությունների ցանկում են եղել նաև մի շարք մանկավարժական մասնագիտություններ։ 

Հարցին, թե ինչու են ագրարային մասնագիտությունները քիչ պահանջված դիմորդների կողմից և ինչ մարտահրավեր է դա ՀՀ համար, Խաչատրյանը պատասխանում է․ «Սա անտեսված ոլորտներից է։ Այն մարդիկ, որոնք ուզում են զբաղվել գյուղատնտեսությամբ, հաճախ առանց կրթության են զբաղվում՝  իրենց ծնողների բիզնեսը զարգացնելով, շարունակելով։ Մեծ դեր ունի նաև աշխատանքի բնույթը։ Այսօր ցանկացած մասնագիտություն, որ ենթադրում է ծանր աշխատանք, դիմորդների կողմից սիրված չէ: Մեր գյուղերում կա այսպիսի միտում․  գյուղում ծնված երեխաները տեսնում են, թե իրենց ծնողներն այգիներում, հանդերում որքան են չարչարվում, ունենք նաև երեխաներ, որոնք իրենց ծնողներին օգնում են, անգամ դասերի հաշվին։ Այս ամենի հետևանքով նրանց մոտ կա ընկալում, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը ծանր բան է, պետք է  սարերում ապրես, առավոտից իրիկուն այգիներում տանջվես։ Արդյունքում գյուղի երեխայի մոտ հակակրանք է առաջանում, նա նախընտրում է գնալ քաղաքում, օրինակ՝ մենեջեր, տուրիզմի մասնագետ դառնալ, ընտրել թեթև ու հեշտ ոլորտներ, ոչ թե գնալ գյուղատնտեսության ոլորտ։ Իսկ քաղաքի երեխաներին լավագույն դեպքում  կարող են հետաքրքրել Ագրարային համալսարանի տնտեսագիտական բլոկի մասնագիտությունները»:

Կրթության փորձագետը շեշտում է, որ այստեղ պետական քաղաքականության խնդիր կա։ 

«Օրինակ՝ անասնաբույժը շատ կարևոր մասնագիտություն է, բայց այսօր այդ մասնագիտությունը պահանջարկ չունի, չնայած գյուղերում այդ մասնագետը շատ պահանջված և հարգված է: Բայց քանի որ աշխատանքը ծանր է, աշխատավարձը շատ ցածր, շատերը չեն ուզում այդ ուղղությամբ գնալ»,- ասում է Խաչատրյանը:

Նա շեշտում է՝ պետական մակարդակով փորձ արվեց դիմորդներին գրավել մանկավարժական և ագրարային մասնագիտությունների ուղղությամբ՝ հատկացնելով բարձր կրթաթոշակ։ Մանկավարժական համալսարանը հասցրեց այդ լուրը «գովազդել» և որոշակի դրական դինամիկա արձանագրեց նախորդ տարիների համեմատ, մինչդեռ Ագրարային համալսարանը դա չհասցրեց անել։ 

«Հաջորդ տարի, երբ կարողանա դա գովազդել, գուցե որոշակի դրական դինամիկայի բերի»,- ասում է Խաչատրյանը՝ շեշտելով, որ պետական քաղաքականությունը չպետք է սահմանափակվի բուհին անվճար տեղեր հատկացնելով և կրթաթոշակ սահմանելով։ 

 

«Կրթաթոշակ սահմանելը հարցի կիսատ-պռատ լուծում է: Խորամանկ դիմորդը կարող է ընդունվել մանկավարժական կամ ագրարային բուհեր, ստանալ մինչև 77 հազար դրամ կրթաթոշակ, որն ուսուցչի աշխատավարձին հավասար գումար է, վերջում ստանալ դիպլոմը և գնալ այլ ոլորտում աշխատելու: Իհարկե, հավանականությունը, որ այդ բուհն ավարտած մարդը կուզենա աշխատել այդ ոլորտում, մեծ է, բայց  երաշխիք չկա,- ասում է նա։- Մենք հիմա  ԵՊՀ-ի օրինակով տեսնում ենք որոշակի դինամիկա․  ինֆորմատիկայի գծով դիմորդները որոշակիորեն պակասել են, իսկ ֆիզիկայի ֆակուլտետինը ավելացել, քանի որ այդ ուղղությամբ տարկետման հնարավորություն տրվեց։ Ստացվեց, որ որոշ դիմորդներ, որոնց այդ տարկետումը պետք էր, նախընտրեցին ընդունվել ֆիզիկայի ֆակուլկտետ բանակի հարցը լուծելու համար, իսկ ծրագրավորող այլ ձևերով էլ  կդառնան: Այսինքն՝ այսպիսի տեղաշարժեր էլ կարող են լինել»:

 

Հարցին, թե որն է խնդրի լուծման ուղղությամբ հիմնական անելիքը, Խաչատրյանը պատասխանում է․ «Հիմնական անելիքը աշխատաշուկայից է գալիս: Եվ երեխաները, և ծնողներն առաջին հերթին նայում են, թե աշխատաշուկայում այդ մասնագիտությունն ինչ ստատուս ունի: Ինչո՞ւ են բուժական ֆակուլտետ ընդունվելու համար պայքարում,  որովհետև գիտեն՝ եթե դարձար բժիշկ, գումար վաստակելու մեծ հնարավորություններ ես ստանալու, նույնը իրավաբանությունը՝ դատավորների և դատախազների աշխատավարձը շարունակ բարձրացնում են: Մանկավարժականում, Ագրարայինում  թափուր մնացող անվճար տեղեր ունենք, իսկ ԵՊՀ  միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որտեղ գրեթե անվճար տեղեր չկան, մեծ մրցույթ է լինում: Ինչպե՞ս է ստացվում, որ երեխաները չեն ուզում ձրի կրթություն ստանալ և մեծ գումարներ են վճարում իրավաբան կամ միջազգայնագետ դառնալու համար: Նշանակում է՝ նրանք աշխատաշուկային են նայում, թե այդ որակավորումը նրանց ինչ եկամտի հնարավորություն է տալու: Դրա համար շղթայի  վերջին պետք է նայենք, կրթաթոշակ հատկացնելը հարցի կիսատ լուծում է»:

Խաչատրյանը համոզված է՝ եթե գյուղատնտեսությունն իսկապես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ դառնա, գործնականում այդպիսին լինի, բուհերում այդ մասնագիտություններով ընդունելության հարցն էլ կլուծվի: 

 

Սերոբ Խաչատրյան կրթության որակ բուհական ընդունելություն խմբագրի ընտրանի Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին