ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Անկախի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:
«Սերժ Սարգսյանը իր քաղաքական թիմի և աջակիցների հետ, այո, մասնակցելու է հանրահավաքին»,-ասել է նա: