Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պորտուգալական RTP հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան մոտ հիսուն F-16 կործանիչներ մատակարարման հետ կապվախ պայմանավորվածություններ ունի, սակայն, ընդհանուր առմամբ, երկինքը պաշտպանելու համար մոտ 160 այդպիսի ինքնաթիռ է անհրաժեշտ։
«Այսօր մենք պայմանավորվածություն ունենք ապագա 50-60 ինքնաթիռների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, մեզ անհրաժեշտ է մոտ 160 կործանիչ՝ այն հզոր օդային նավատորմի վերածելու համար, որը թույլ չի տա Ռուսաստանին գերիշխել երկնքում, հայտնում է Европейская правда-ն։
Նա ընդգծեց, որ հիմա ամենակարևորն այն է, որ այդ գործընթացը սկսվել է, թեև դա տեղի է ունեցել «մի փոքր ուշ», քան ինքն էր ուզում, քանի որ Ուկրաինան պատերազմի առաջին օրերից ցանկանում էր փակել երկինքը։
Զելենսկին ընդգծել է, որ F-16-ներն անհրաժեշտ են ոչ թե հակահարձակման, այլ խաղաղ բնակչության պաշտպանության, հացահատիկային միջանցքի պաշտպանության համար։
Ուկրաինյաի նախագահն ակնկալում է, որ կործանիչներն Ուկրաինայի երկնքում կհայտնվեն հաջորդ տարվա սկզբին՝ օդաչուների պատրաստման երկարատև գործընթացի և ենթակառուցվածքների պատճառով։