Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 1-ին կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Թուրք դիվանագետը հանդիպման մասին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է Лента.ру-ն։
«Այսօր ես բանակցություններ ունեցա Սերգեյ Լավրովի հետ, շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը հյուրընկալության համար։ Վաղը ես կհանդիպեմ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ»,- ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարը բացահայտել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպման վայրը։ Նա ասել է, որ քաղաքական գործիչները մոտ ժամանակներս կհանդիպեն Սոչիում՝ բանակցություններ վարելու։