Ամերիկյան Լոս Անջելես քաղաքում տեղակայված Բաքվի հյուպատոսության հրապարակն այսուհետ պաշտոնապես կկոչվի Արցախի Հանրապետության հրապարակ։
Նախաձեռնության հեղինակը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրքորյանն է։
Պաշտոնական անվանակոչման ցուցանակի վրա գրված է` «Ի աջակցություն խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների»։