f

Անկախ

Ովքե՞ր կհաջողեն սեպտեմբերին և ինչի՞ց զգուշանալ. աստղագուշակ ըստ համաստեղության նշանների


Աշնան առաջին ամսվա ընթացքում ցանկալի է հնարավորինս հաճախ առաջնորդվել ներքին ձայնով, անգամ ամենաբարդ և խճճված իրավիճակներում այն ձեզ ճիշտ կուղղորդի:

«Սեպտեմբերին ցանկալի է սկսեք գործնական քայլեր իրականացնել իրականացնելու ձեր ամենամեծ և համարձակ ծրագրերը կյանքում՝ նախաձեռնությունը Ձեր ձեռքը վերցնելով»,- ասում է աստղաբան Ռուսլանա Կրասնովան:

 Կարևոր է, որ Ձեզ ըստ արժանվույն գնահատեք, որպեսզի չհամաձայնեք այն առաջարկներին, որոնք Ձեզ համապատասխան չեն, և  կարողանաք տարբերակել շրջապատող մարդկանց քծնանքը և Ձեզ իրենց նպատակների համար օգտագործելու ձգտումը:

Ամսվա երկրորդ կեսին էներգիա կունենաք անգամ առօրյա ձանձրալի  գործերով զբաղվելու համար: Խորհուրդ է տրվում այդ էներգիան օգտագործել ծրագրերն իրագործելու համար, չէ որ ցանկացած մեծ  ծրագիր իրականություն է դառնում մանր քայլերով և ամենօրյա աշխատանքով:

Հնարավորություն կլինի նաև փիլիսոփայորեն վերանայել հարաբերությունների, ֆինանսների, հոգևոր զարգացման ոլորտները  և երեխաներին առնչվող ծրագրերը:

«Միևնույն ժամանակ, կարևոր է, որ Ձեր կարծիքն  ուրիշներին չպարտադրեք: Աշխատեք խորհուրդ չտալ մարդկանց, որոնք Ձեզնից նման բան չեն խնդրել, անգամ եթե ամենաբարի մտադրությամբ եք դա անում: Ավելի լավ է Ձեր փորձն օգտագործեք Ձեր կյանքի որակը լավացնելու և նոր մակարդակի հասնելու ուղղությամբ»,- ասում է Ռուսլանա Կրասնովան:

Խոյ

Խոյերի համար սեպտեմբերի սկիզբը կարող է հարուստ լինել կոնֆլիկտներով: Փոխարենը զանազան վիճահարույց իրավիճակներում աստղերը հաղթանակ են խոստանում: Սեպտեմբերը լավ ամիս է սովորելու համար: Իսկ եթե նախատեսում եք նոր գույք ձեռք բերել, ցանկալի է դա անել սեպտեմբերի 15-ից հետո: Ամսվա սկիզբը բարեհաջող ժամանակահատված չէ ներդրումներ և երեխաներ պլանավորելու տեսանկյունից: Իսկ ամսվա երկրորդ կեսը բարեհաջող է լինելու այն Խոյերի համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում: Օգտակար կլինեն բարի գործերը և ուրիշներին օգնելը: Խորհուրդ է տրվում սեպտեմբերի ընթացքում հետևել առողջությանը:

Ցուլ

Ցուլերը սեպտեմբերի ընթացքում նորովի  սովորելու և հաջողությունների հասնելու հնարավորություն կստանան: Հնարավոր են գործուղումներ և ճամփորդություններ: Սեպտեմբերը բարեհաջող է նոր ավտոմեքենա կամ բնակարան ձեռք բերելու տեսանկյունից: Իսկ ներդրումներ իրականացնել, հատկապես ամսվա երկրորդ կեսին, խորհուր չի տրվում: Հնարավոր են աղեստամոքսային համակարգի խնդիրներ: Երեխա ունեցող Ցուլերին խորհուրդ է տրվում նրանց ավելի շատ ժամանակ հատկացնել: Իսկ երեխա պլանավորողներին խորհուրդ է տրվում մի փոքր սպասել, սեպտեմբերն այդ առումով բարեհաջող ժամանակահատված չէ:

Երկվորյակներ

Երկվորյակների համար այս ամիս արդիական են լինելու ստեղծագործական ծրագրերը, ճամփորդությունը, համագործակցությունն այլ անձանց հետ, ինչպես նաև ֆինանսների վերաբաշխումը: Չնայած հետաքրքիր և իրադարձություններով լեցուն կյանքին, սեպտեմբերի 17-ից հետո որոշակի ներքին անհանգստություն, տագնապ կարող է առաջանալ:  Հիշեք, որ դա մոլորակների ազդեցության հետևանքն է: Եվ էմոցիոնալ հարմարավետության համար ճիշտ կլինի գտնվել ընկերների շրջապատում կամ զբաղվել սիրելի գործերով: Ամսվա ընթացքում խորհուրդ է տրվում զգույշ լինել վարելիս, քանի որ ՃՏՊ վտանգ կա:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում ավելի համարձակ ու ակտիվ լինել իրենց գործողություններում: Դա կօգնի հաջողության հասնել: Ստեղծագործական նախագծերը ճանաչում ձեռք բերելու նախադրյալներ ունեն: Սեպտեմբերը բարեհաջող է ճամփորդությունների և դրամական խնայողություններ անելու առումով: Կարող է ոճը, արտաքինը փոփոխելու ցանկություն առաջանալ: Եթե խոսքը կտրուկ փոփոխությունների մասին է, սպասեք մինչև սեպտեմբերի 15-ը, որպեսզի հանկարծ չզղջաք որոշման համար:  Խորհուրդ է տրվում նաև հետևել սննակարգին և առողջ ապրելակերպ վարել:

Առյուծ

Առյուծները սեպտեմբերին կարող են դառնալ ֆինանսների հետ կապված ընտանեկան վեճերի մասնակից: Սակայն վեճերը հարթելու հնարավորություններ կընձեռվեն: Հնարավոր է  մրսածություն և կոկորդի ցավ: Սեպտեմբերը բարեհաջող ժամանակ է սովորելու, օրինակ՝ օտար լեզուներ ուսանելու համար:  Ամսվա ընթացքում Առյուծները կփայլեն և տպավորություն կգործեն, սակայն կարող են լավ տրամադրություն չունենալ լարվածության ու տարատեսակ անհանգստությունների պատճառով: Կարող է գայթակղություն առաջանալ հարկ եղածից ավելին ծախսելու: Ամսվա երկրորդ կեսին ցանկալի է ճիշտ սնվել՝ առողջությունը պահպանելու համար: Ուշադրություն հատկացրեք նաև ծնողներին և ավագ սերնդի մյուս հարազատներին: 

Կույս

Կույսերն ամսվա ընթացքում հնարավոր է ունենան  գլխացավեր և գլխի վնասվածքներ, ուստի ցանկալի է զգույշ լինել: Խորհուրդ է տրվում վերահսկել գրգռվածությունը և ավելորդ պահանջկոտությունը, այսպես թե այնպես, ստիպված եք լինելու հաղթահարել էմոցիոնալ լարվածությունը: Եկամուտ կարող է ապահովել ստեղծագործությունը, գեղեկցության և շքեղության պարագաների, կանանց  հետ կապված գործունեությունը: Մինչև սեպտեմբերի կեսը հնարավոր են հավելյալ ծախսեր և խնդիրներ՝ կապված իշխանությունների հետ: Իսկ ահա ամսվա երկրորդ կեսը խոստանում է լինել ավելի ուրախ՝ որպես անձ վառ դրսևորվելու հնարավորություն կստեղծվի:

Կշեռք

Կշեռքների համար սեպտեմբերը հաջողակ կլինի առևտրի և եկամուտների աճի առումով: Հնարավոր է աշխատանքային սիրավեպ, ինչպես նաև ծանոթության նոր հնարավորություններ: Հարկավոր է վերահսկել ծախսերը, հատկապես ամսվա երկրորդ կեսին, քանի որ դրանց պատճառով հնարավոր են վեճեր  և տարաձայնություններ հարազատների հետ: Սեպտեմբերին առողջության մասին հարկավոր է ավելի շատ հոգ տանել:

Կարիճ

Կարիճներն  այս ամիս հաջողությունների կհասնեն բիզնեսում՝ այդպիսով ամրապնդելով իրենց ֆինանսական վիճակը: Սեպտեմբերը նաև բարենպաստ է որակավորման բարձրացման և զանազան սեմինարների ու դասընթացների մասնակցելու համար: Օգտակար կլինի Ձեզ հետաքրքրող ոլորտում մենթոր գտնելը: Սեպտեմբերի 17-ից հետո ցանկալի է ուշադրություն դարձնել շրջապատին և նոր ծանոթություններ հաստատել՝ դա կստեղծի  լրացուցիչ հնարավորություններ նոր մակարդակի դուրս գալու համար: Ամիսը հարմար է նաև աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու համար: Ցանկալի է դա անել սեպտեմբերի 15-ից հետո:

Աղեղնավոր

Աղեղնավորներին սեպտեմբերը հաջողություն կբերի աշխատանքային ոլորտում, ուստի այս ամիս հաստատ ծուլանալ պետք չէ. Ժամանակն է գործել և նախաձեռնությունը Ձեր ձեռքը վերցնել: Հնարավոր է կարիերայում առաջխաղացում ունենալ կամ խրախուսանք ստանալ ղեկավարության կողմից, հատկապես ամսվա երկրորդ կեսին: Օգտակար կլինի ավագ սերնդի  հարազատների հետ շփվելը: Իսկ ահա անձնական կյանքում ավելի քիչ կհաջողեք, հնարավոր են տարաձայնություններ և խնդիրներ: Միայնակ աղեղնավորներին այս ամիսը հարմար չէ երկրորդ կեսի փնտրտուքների համար՝ կարող եք անհամապատասխան անձանց հանդիպել: 

Այծեղջյուր

Այծեղջյուրները սեպտեմբերի ընթացքում կարող են վիճել հարազատների համ մենթորների հետ, ուստի խորհուրդ է տրվում կառավարել զգացմունքները, որպեսզի վեճերը շատ հեռուն չգնան: Խորհուրդ է տրվում աշխատել հարաբերությունների վրա՝ դրանք ամրապնդելու համար: Ամսվա առաջին կեսին ուշադիր եղեք Ձեր առողջության նկատմամբ, զգույշ վարվեք կրակի հետ, վերահսկեք ծախսերը, հնարավոր է՝ ֆինանսների սահմանափակության խնդիր լինի: Սակայն ամսվա վերջում իրավիճակը կայունացնելու հնարավորություն կստեղծվի:

Ջրհոս

Ջրհոսները կկարողանան հեշտությամբ նոր ծանոթություններ հաստատել: Եվ շփումն ընդհանուր առմամբ հաճելի կլինի: Սակայն ուշադիր եղեք շրջապատի նկատմամբ, կարող են լինել ոչ բարյացկամ մարդիկ: Հնարավոր են դժբախտ պատահարներ և վնասվածքներ, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացում: Անձնական հարաբերություններում հնարավոր է ցանկություն առաջանա վիճել երկրորդ կեսի հետ իշխանության համար: Բայց ցանկալի է զիջումների գնալ: Խորհուրդ է տրվում խուսափել ավելորդ ծախսերից:

Ձկներ

Ձկներին սեպտեմբերի ընթացքում խորհուրդ է տրվում իրականացնել ստեղծագործական նախագծեր, եթե այդպիսիք ունեիք պլանավորած: Լավ ժամանակ է ռոմանտիկ հարաբերությունների  և երեխա պլանավորելու ծրագրերի համար: Կարող է կենսակերպը փոխելու և առողջ ապրելակերպ վարելու ցանկություն առաջանալ: Օգտակար կլինի զբաղվել սպորտով, օգնել ուրիշներին և գործել բարի գործեր: Սեպտեմբերը բարենպաստ է նաև հին վեճերը հարթելու համար:

Աղբյուրը՝ 7days.ru

 

աստղագուշակ Ջրային նապաստակի տարի խմբագրի ընտրանի

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին