f

Անկախ

Փաստերով ասում էի՝ ադրբեջանցիները Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները. ի՞նչ էր անում պաշտպանության նախարարը` գլխակորույս հերքում էր․ Թաթոյան


2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները, կառուցում են մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն (օրինակ` https://ombuds.am/am/site/ViewNews/1949 ): Այս մասին հգրել է Արման Թաթոյանը.

« Հատուկ այնպես էի ասում, որ ՊՆ-ին ու ողջ պետությանն այս հանցավոր արարքների դեմ պայքարի հիմքեր տայինք:

Հստակ ցույց էի տալիս բնակիչների համար վտանգները, որ մեր զինծառայողները պաշտպանում են անմիջականորեն խաղաղ բնակիչներին և հետևաբար` նրանց կյանքի և մյուս իրավունքները նույնպես վտանգված են ու պաշտպանության ենթակա են:

Ի՞նչ էր անում ՊՆ նախարարը` գլխակորույս հերքում էր, արդարացնում ադրբեջանական արարքները, թաքցնում էր ներխուժումները:

Այնքան ջանասիրաբար էին հերքում, որ ապացույցներ էինք ստիպված հրապարակում (օրինակ` https://ombuds.am/am/site/ViewNews/1971 )
Ինչու՞ էր դա անում` պաշտոնի, իշխանության համար, որ դժգոհություն չլինի իր ու իշխանության նկատմամբ, որ պաշտոնին վնաս չլինի:

Այդքանից հետո էլ համարձակվում էր զանել ինձ, հեռախոսը վախեցածի պես անջատում ու հետո սուտ հայտարարություններ անում:

Բա հիմա բան չկա՞ ասելու: Բա ես այս ճանապարհի մասին էի խոսում, բա տեսեք` ՊՆ-ի այսօրվա հրապարակած տեսանյութն է` ինչ արագ են տեղաշարժվում ադրբեջանական զորքերը, ինչ լավ ճանապարհ է, իսկ եթե ժամանակին սրա դեմ քայլեր արվեին, այլ ոչ թե հանուն պաշտոնի ու իշխանության թաքցվեին, հիմա այն էլ Հայաստանի տարածքի մեջ այսպես սանձարձակ իրենց պահելու հնարավորություն չէին ունենա:

Բա այսօր այդ նույն վայրերում մեր զոհված ու վիրավորում ստացած զինծառայող տղերքի կյանքի ու առողջության, երկրի անվտանգության վիճակի համար, ադրբեջանական ռազմական հանցագործներից բացի, պատասխանատվությունը ո՞վ է կրելու:

Ասելու բան չկա՞»:

Արման Թաթոյան հարձակում Ադրբեջանի ԶՈւ ՀՀ ՊՆ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին