Արաբական ցեղերի աշխարհազորայինները, որոնք ապստամբել են Եփրատի արևելյան ափին քրդական կազմավորումների ներկայության դեմ, գրավել են սիրիական Դեր Զոր նահանգի Հաջին քաղաքը։ Ինչպես հայտնում է Al Hadath հեռուստաալիքը, սա զինյալների ձեռքում հայտնված հինգերորդ բնակավայրն է, ավելի վաղ նրանց հաջողվել է քրդերից ազատագրել Աշ-Շահիլ, Խավայջ, Էս-Սուսա և Զեյբան ավանները։
Հեռուստաալիքի տվյալներով, օգոստոսի 27-ին կատաղի մարտեր են սկսվել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հետ։ Բախումների ընթացքում զոհվել է 25 աշխարհազորային, SDF-ի 11 մարտիկ և 9 խաղաղ բնակիչ, վիրավորների թիվը հասել է 40-ի։