f

Անկախ

Ժողովուրդը տերը չի՛ Հայրենիքի ու պետության։ Այսօր ապրողներս իրավունք չունենք որոշելու Գանձասարի ու Ամարասի, Հաղպատի ու Տաթևի ճակատագիրը.


Ամեն ինչի սկիզբն ընկալումն է՝ օրինակ, ինչպե՞ս ենք ընկալում մեր երկիրը, մեր պետությունը։

Հիշում եմ՝ տարիներ առաջ ինչ-որ սորոսական խմբեր թմբկահարում էին այն լոզունգը, թե ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ: Թվում է՝ շատ ճիշտ լոզունգ է։ Թվում է՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ տեր դառնանք մեր երկրին։

Բայց ինձ այդ ընկալումը դուր չի գալիս։

Եթե մի ինչ-որ հին ազնվական ընտանիք իրենց պապի պապի պապից, օրինակ, ժառանգել է ինչ-որ նվիրական մասունք, ապա այն ոչ թե դասական առումով տերն է այդ մասունքի, այլ պահապանը՝ հաջորդ սերնդին փոխանցելու ու դրանով ընտանեկան ինքնությունը ողջ պահելու համար։

Ի վերջո՝ Հայ ազգը հազարամյակների պատմություն ունի, և սրանից, պայմանական, 100 տարի հետո այսօր կյանք ունեցող ոչ ոք ողջ չի լինելու։ Եվ սրանից պայմանական 100 տարի առաջ էլ այսօր կենդանի ոչ ոք դեռ ծնված չէր։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք մեզ տեր համարել մի բանի՝ երկրի, հայրենիքի, որ ժառանգել ենք դարերի խորքից ու ժառանգել ենք ոչ թե սպառելու, այլ ժառանգություն թողնելու պայմանով։

Եթե տեր ես, ուրեմն իրավունք ունես՝ ինչ ուզես՝ անես։ Ու հենց սա՛ է նիկոլիզմի չերևացող «հաղթաթուղթը»։ Ասում են՝ «ժողովու՛րդ, դու ես ՏԵՐԸ, դու էլ տիրոջ իրավունքով հանձնել ես ինձ՝ խեղճ նիկոլիս, դե ես էլ ինչ հարմար գտնեմ, ինչքան խելքս կտրի՝ կանեմ, որտև տիրոջից՝ քեզնից եմ ստացել»։

Ո՛չ: Ժողովուրդը տերը չի՛ Հայրենիքի ու պետության։ Այսօր ապրողներս իրավունք չունենք որոշելու Գանձասարի ու Ամարասի, Հաղպատի ու Տաթևի ճակատագիրը. սոսկ իրավունք ունենք ու սրբազան պարտավորություն ունենք դրանք պաշտպանելու։ Պաշտպանելու, որ փոխանցենք։ Պլյուս՝ անհատապես հաշիվ տալու «ահեղ ատյանում», թե ի՛նչ ենք արել, որ պաշտպանենք ու փոխանցենք։ Սա՛ է այն ընկալումը, որ ես փորձում եմ «քարոզել»։ Խոսքով ու գործով։

Ռուբեն Մելիքյան ՖԲ Գրառում Արցախի Հանրապետություն Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին