f

Անկախ

Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր չափերով կաշառք՝ զորակոչիկին զինծառայությունից ազատելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդում


Ա.Թ.-ն, լինելով Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ զորակոչիկ Ս.Մ.-ի հայրը՝ Հ.Մ.-ն, 2023 թվականի մարտին ծանոթացել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի մտերիմ Ռ.Ա.-ի հետ և վերջինիս խնդրել կազմակերպել որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը: Քաղաքացի Ռ.Ա.-ն իր մտերիմ, Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի հետ համաձայնության է եկել 10 հազար ԱՄՆ դոլարի դիմաց ազատել Ս.Մ.-ին պարտադիր զինվորական ծառայությունից (Ա.Թ.-ն խոստացել է 2 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել իրեն օժանդակող Ռ.Ա.-ին): Ռ.Ա.-ն 2023 թվականի մարտի 30-ին վերցրել է կաշառքի մի մասը՝ 2 հազար 500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Ա.Թ.-ին: Զորակոչիկի կողմից բժշկական հետազոտություններն անցնելուց հետո՝ Ռ.Ա.-ն ստացել է մնացած 7 հազար 500 ԱՄՆ դոլարը և Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետին փոխանցել ընդhանուր առմամբ՝ 7 հազար 400 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ դրվագով՝ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ն, կրկին իր մտերիմ Ռ.Ա.-ի միջոցով, Արարատի մարզի երկու բնակչից ստացել է 120 հազար դրամ կաշառք՝ վերջիններիս 2023 թվականի հերթական վարժական հավաքից ազատելու համար:

Բացի այդ, 2023 թվականի ապրիլի 17-ին, Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ն զանգահարել է Արարատի մարզի բնակիչ Հ.Մ.-ին, հայտնել, որ տարածքային ստորաբաժանման կողմից նրան վարժական հավաքին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր է ուղարկվելու և ծանուցագիրը չուղարկելու համար՝ որպես կաշառք, առաջարկել է Հ.Մ.-ին պատկանող ռեստորանային համալիրում Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման հինգ ծառայողների համար հյուրասիրություն կազմակերպել: Հ.Մ.-ն ընդունել է առաջարկը և հյուրասիրություն կազմակերպել հինգ անձի համար՝ յուրաքանչյուրի համար վճարելով 15 հազար դրամ:

Հաշվի առնելով, որ Ա.Թ.-ի գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ՝ հսկող դատախազի նախաձեռնությամբ, 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Ա.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալը) (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

կաշառք ՀՀ ՊՆ զորակոչ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին