f

Անկախ

Գյուլբենկյան փողոցի փակված բենզալցակայանը բենզին է վաճառում, չի ապամոնտաժվել, քանի որ տնտեսավարողը դիմել է դատարան․ տեսչական մարմնի պարզաբանումը


Օրերս ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից փակված Գյուլբենկյան փողոցի լցակայանը շարունակում է բենզին վաճառել. տպում է նաև ՀԴՄ կտրոն:

Tert.am-ի տրամադրության տակ էր  հայտնվել ՀԴՄ կտրոն, որն ապացուցում էր, որ Գյուլբենկյան-Ավետիսյան խաչմերուկի բենզալցակայանը օգոստոսի 30-ին բենզին է վաճառել, մինչդեռ տեսչական մարմինն այն փակել էր օգոստոսի 22-ին։

Tert.am-ը զրուցել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ մեր կայքում հրապարակած նյութը տեսել են, որից հետո զեկուցագիր են ներկայացրել, որ ևս մեկ անգամ տեսուչը գնա և արձանագրի, որ բենզալցակայանը վերսկսել է աշխատանքը։

Մեր հարցին, թե ինչ պատճառով են կասեցրել աշխատանքը և ինչու չեն ապամոնտաժել բենզալցակայանը, մամուլի քարտուղարը պատասխանեց․

«Օգոստոսի 22 ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հետազոտության արդյունքում Գյուլբենկյան-Ավետիսյան խաչմերուկի բենզալցակայանում հայտնաբերել էր հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար: Որից հետո տեսչական մարմինը որոշում էր կայացրել կասեցնել բենզալցակայանի աշխատանքը։

Ապամոնտաժում իրականացնում է քաղաքապետարանը, մենք միայն արձանագրում ենք խախտումները, սակայն այս դեպքում չի ապամոնտաժվել, որովհետև տվյալ բենզալցակայանի տնտեսվարողը դատական քննության հայց է ներկայացրել և մինչև չլինի դատարանի որոշումը, ապամոնտաժման հարցը չի կարող քննարկվել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սույն թվականի օգոստոսի 22-ին դադարեցրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։

Մինչ այդ՝ սույն թվականի օգոստոսի 4-ին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն էին իրականացրել վերոնշյալ հասցեում շահագործվող բենզալցակայանում։

բենզալցակայան ապամոնտաժում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին