Պարեկների կողմից քաղաքացիներին հայհոյելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա ծառայողական քննություն է նշանակվել։
Հիշեցնենք, որ շիրակցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«18+ Տեսանյութը արվել է պարեկի մոտի վիդեոռեգիստրից, տրամադրվել է օրինական ճանապարհով օպերատիվ շտաբից
Ներողություն եմ խնդրում տեսանյութում հնչող հայհոյանքների համար
Տեսանյութում պարեկները կանգնեցնում են քաղաքացուն ծխելու համար, ապա տուգանում ամրագոտու համար։
Նյութում առկա է ոստիկանության կամայականությունները, լկտիությունը անպատժելիությունը
Պարեկները հայհոյում են շիրակցիներին, սպառնում բոլոր տաքսի վարողներին...»։
ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՆԳՆ ՆԱՎ-ում ծառայողական քննություն է կատարվում։