f

Անկախ

ՀՀ և Իրանի քաղաքացիներից խարդախությամբ ավելի քան 90 մլն դրամ է հափշտակվել. Ինչպես է գործել 56-ամյա կինը


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևանի երեք բնակիչների կողմից ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներից տարբեր պատրվակներով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ԻԻՀ երկու քաղաքացի, մտադրություն ունենալով շենգենյան գոտու տարածքում գտնվող երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, իրենց ծանոթից տեղեկանալով, որ Երևանի 56-ամյա բնակչուհին կարող է ՀՀ-ում կազմակերպել հիշյալ գործընթացը, 2019թ. հունիս-օգոստոս ամիսներին ժամանել են Երևան: 

Վերջիններս Երևանում գործող սրճարաններից մեկում հանդիպել են 56-ամյա կնոջ հետ, ով նպատակադրվելով խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար, հայտնել է իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ՝ հավաստիացնելով որ յուրաքանչյուր անձի համար 3.500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց կարող է կազմակերպել շենգենյան երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերումը:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ԻԻՀ վերոնշյալ քաղաքացիները ՀՀ են հրավիրել մի շարք համաերկրացիների։ 56-ամյա կինը, շենգենյան երկրների մուտքի թույլտվության արտոնագրերի ձեռք բերումը կազմակերպելու կեղծ պատրվակով, ԻԻՀ հիշյալ երկու քաղաքացիների միջոցով նրանցից վերցրել է  առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 105.000 ԱՄՆ դոլարին համարժեք 49.980.000 ՀՀ դրամ գումար, որը խարդախությամբ հափշտակել է:

Քննությամբ պարզվել է նաև, որ  վերոնշյալ ԻԻՀ երկու քաղաքացիները, իրենց մեկ այլ ծանոթի խորհրդով հանդիպել են Երևանի 55-ամյա բնակչին՝ շենգենյան գոտու տարածքում գտնվող երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերման գործընթացը կազմակերպելու նպատակով: Վերջինս, ներկայանալով որպես ՀՀ-ում Սերբիայի դեսպանատան աշխատակից, նույն մեխանիզմով ԻԻՀ քաղաքացիներից հափշտակել է 21.000 եվրոին և 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք, ընդհանուր՝ 15.311.000 ՀՀ դրամ գումար: 55-ամյա տղամարդը նույն եղանակով նաև իր ծանոթից է հափշտակել 7.140.000 ՀՀ դրամին համարժեք 12.000 եվրո գումար՝ վերջինիս դստեր ընտանիքի մուտքը Ֆրանսիայի Հանրապետություն կազմակերպելու պատրվակով:

Բացի այդ, Երևանի 56-ամյա բնակչուհին, ինչպես միայնակ, այնպես էլ նույն քաղաքի 47-ամյա բնակչուհու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մի շարք քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել է տարբեր չափերի գումարներ: 

Մասնավորապես, տեղեկանալով քաղաքացիների՝ բնակարան ձեռք բերելու մտադրության մասին՝ 56-ամյա կինը ներկայացել է, որոշ դեպքերում էլ վերջինիս 47-ամյա հանցակիցը նրան ներկայացրել է որպես ԴԱՀԿ ծառայության աշխատակից, ով կարող է կազմակերպել հիշյալ ծառայությունից աճուրդի միջոցով շուկայականից ցածր արժեքով բնակարանի ձեռքբերումը: 56-ամյա կինը, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, բջջային հավելվածի միջոցով նրանց է ուղարկել տարբեր բնակարանների լուսանկարներ, իբրև ԴԱՀԿ աճուրդի մասնակցության վերաբերյալ կազմված իրականում գոյություն չունեցող փաստաթղթեր: 

Նա նաև ցույց է տվել Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող բնակարաններ՝ ձևացնելով, թե իբրև զբաղվում է բնակարանի ձեռքբերումը կազմակերպելու գործընթացով: Քաղաքացիներից ստանալով դրական պատասխան՝ գործարքի համար նախատեսված ծախսերը կատարելու կեղծ պատրվակով, ինչպես նաև որպես կանխավճար 56-ամյա կինը ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ և հափշտակել դրանք:

Վերջինս քաղաքացիներից տարբեր չափերի գումարներ է հափշտակել նաև բնակարաններ վարձակալությամբ տրամադրելու կեղծ պատրվակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 56-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ( 2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին և 3-րդ կետերով ( 3 դրվագ), 255-րդ հոդվածի  2-րդ 3-րդ կետով ( 2 դրվագ) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): 47-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), իսկ 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Հիշյալ կանանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 55-ամյա տղամարդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նշված երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին