f

Անկախ

Քաղաքացին փորձել է առանց ՀՀ ժամանելու, 300,000 դրամ կաշառք տալու միջոցով փոխանակել իր վարորդական իրավունքի վկայականը


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Ա.-ն փորձել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով փոխանակել իր վարորդական իրավունքի վկայականը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Ա.-ն 2020 թ. մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ լրացել է իր՝ դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 20-ին տրված՝ B,C կարգի վարորդական իրավունքի վկայականի գործողության տասնամյա ժամկետը: 2022 թվականին հեռախոսազրույց ունենալով Գ. Խ.-ի հետ և իմանալով տարբեր պաշտոնատար անձանց հետ ձևավորած վերջինիս կապերի մասին՝ Գ. Ա.-ն խնդրել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, պաշտոնատար անձանց 300.000 ՀՀ դրամ տալու միջոցով փոխանակել իր՝ 2010 թ. տրված վարորդական վկայականը վավերականության նոր ժամկետով վկայականի հետ: Գումարի մի մասն այդ պահին, իսկ մնացածը՝ հետագայում տալու շուրջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գ. Ա.-ն ՌԴ-ից բանկային փոխանցման միջոցով 30.06.2022 թ. մոր անվամբ ուղարկել է 72.500 ՀՀ դրամին համարժեք 10.000 ՌԴ ռուբլի, որից 70.000 ՀՀ դրամը Գ. Ա.-ի պահանջով վերջինիս մայրը տվել է Գ. Խ.-ին, որն էլ հափշտակել է այն: Արդյունքում, Գ. Ա.-ն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Գ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հայաստան վարորդական իրավունք

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին