f

Անկախ

Փաշինյանը «գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ․ Զատուլին


Նիկոլ Փաշինյանը«գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ։ Այս կարծիքն է հայտնել ՌԴ խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում:

«Փաշինյանն էլ ավելի շատ, էլ ավելի ամկեղծ ու էլ ավելի լկտի է խոսում Ռուսաստանի մասին։ Մեր պատվիրակությունների հետ պաշտոնական բանակցությունների ժամանակ Փաշինյանն իրեն ավելի ու ավելի անբարյացակամ է պահում։ Նա կարծում է, որ ընդդիմությունը բավականաչափ ուժեղ չէ և բավականաչափ վարկաբեկված է՝ անհիմն կերպով մեղադրվելով անցյալի մեղքերի մեջ։ Փաշինյանը, հաջողության դեպքում, Հայաստանը կվերածի սովորական մերձավորարևելյան երկրի, որտեղ «առնել-ծախելը» գլխավոր իմաստն է, որտեղ անձնական բարգավաճումից բացի այլ, էական ազգային շահեր չկան։ Նրա շրջապատում արդեն կան մարդիկ, ովքեր բացահայտ խաղադրույք են կատարել թուրքերի, ադրբեջանցիների հետ համատեղ բիզնեսի վրա, ինչը նախկինում կտրականապես անհնար էր»,-ասել է Զատուլինը։

Հայաստանի հակառակորդների համար ձեռնտու է իշխանության ղեկին ունենալ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, համոզված է Զատուլինը։ Արևմուտքը վստահ է, որ ներկայիս ն ի վիճակի է «Ռուսաստանին դուրս մղել» հանրապետությունից, պարզաբանել է խորհրդարանականը։

«Փաշինյանն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի, այսինքն՝ Հայաստանի պատմական հակառակորդների համար ամենահարմար առաջնորդն է։ Հենց Փաշինյանի օրոք Հայաստանը կրեց նվաստացուցիչ պարտություն՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ասպարեզներում։ Այս տեսանկյունից պատահական չէ, որ ողջ հռետորաբանությամբ հանդերձ, Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են Փաշինյանի իշխանության ղեկին մնալով։ Փաշինյանն, անկասկած, հույս ունի, որ իր վերակողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք, բանակցությունները Բրյուսելում, Վաշինգտոնում, այցերը արևմտյան մայրաքաղաքներ, Արևմուտքին տպավորություն են ներշնչել, որ Փաշինյանն այն մարդն է, ով վաղ թե ուշ կարող է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից։ Դրա վկայությունն է Ռուսաստանի վարկանիշի անկումը, ինչը բոլոր մակարդակներում քարոզչության հետևանք է, որը բխում է, այդ թվում՝ Փաշինյանին և նրա կառավարությանը սատարող շրջանակներից։ Նա յուրովի է ներկայացնում իրավիճակը և կարծում է, որ Ռուսաստանն, իրոք, այսօր խրված է Ուկրաինայում։ Դեռևս հատուկ ռազմական գործողության սկզբնական փուլում նա խոսում էր Արևմուտքում, որ Ռուսաստանի հաղթանակը ձեռնտու չէ Հայաստանին, որպեսզի Խորհրդային Միությունը չվերականգնվի»,-շարունակել է Զատուլինը։

Ինչպես հայտնում է EADaily-ն, իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը սխալ է անվանել անվտանգության ոլորտում Հայաստանի լիակատար կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Հանրապետության վարչապետի խոսքով, այսօր Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի, և «ցանկության դեպքում էլ չի կարողանա ապահովել Հայաստանի պահանջները»։

Աղբյուրը՝ news.am

Կոնստանտին Զատուլին Նիկոլ Փաշինյան Հայաստան Ռուսաստան Արցախ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին