f

Անկախ

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորել են Դավիթ Իշխանյանին


Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականներ  Ֆրենք Փալլոնեն, Ադամ Բ.Շիֆֆը, Գուս Մ.Բիլիրակիսը, Դավիդ Գ.Վալադաոն: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից։ 

Շնորհավորանքի խոսքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր զորակցությունն ու հանձնառությունն է հայտնում Արցախին՝ անկախության ավելի քան երեք տասնամյակների տոնակատարությունների  կապակցությամբ:

«Մենք շարունակում ենք աջակցել ձեր ժողովրդին, որն անհավանական տոկունություն է ցուցաբերում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների համատարած պակասի պայմաններում: Մենք շարունակում ենք կոչ անել ԱՄՆ-ին էական օգնություն ցուցաբերել Հայաստանում գտնվող Արցախից տեղահանված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում»-ասված է ուղերձում:

Կոնգրեսականները նշում են, որ կշարունակեն ճնշում գործադրել Վարչակազմի վրա, որպեսզի այն օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ դադարեցնելու Ալիևի ռեժիմի անօրինական գործողությունները, որոնք, նրանց խոսքով, հստակորեն համապատասխանում են էթնիկ զտումների սահմանմանը։

«Շարունակվող հումանիտար ճգնաժամը ցույց տվեց միջազգային խաղացողների գործողությունների և Ալիևի վրա ճնշումների ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ստիպելու նրան վերադառնալ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պաշտոնյաների հետ ուղիղ բանակցություններին:

Արցախը պետք է կարողանա անմիջականորեն մասնակցել իր ապագա կարգավիճակի շուրջ բանակցություններին և ապահովել տևական ու կայուն խաղաղություն»-ասված է ուղերձում:

ԱՄՆ կոնգրեսականներ Դավիթ Իշխանյան շնորհավորական ուղերձ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին