f

Անկախ

Հանրահավաքը իշխանության շրջանակներում տագնապ է առաջացրել


Արցախի Հանրապետության  տոնի՝ սեպտեմբերի 2-ի՝ Ազատության հրապարակի հանրահավաքով խտացված կերպով ներկայացվեց այն բոլոր  խնդիրներն ու սպասումները, որտ ապրումների մեջ է  Արցախի, և ընդհանրապես, ողջ Հայաստանի /Արցախը մեր հայրենիքի, Հայաստանի մասնիկն է/ մտահոգ հայությունը ամիսներ շարունակ։

 Վտանգի զգացողությունն ի մի էր բերել  հայության գիտակից հատվածին, որ հուրախություն մեզ՝  հոծ էր, պատկառելի էր՝ մարդիկ եկել էին ստանալու իրենց բազմաթիվ հարցերի պատասխանները։ Բնականաբար, բազմահազար ներկաների և բազմահազար, սպասողական բացակաների՝ ամիսներ շարունակ կուտակած հարցերի պատասխանները մեկ անգամից հնարավոր չէր տալ։ Եվ սեպտեմբերի 2-ի հավաքը ուղղակիորեն հաստատեց, որ ժամն է ու ժամանակն է  վտանգը  խորապես գիտակցող-մտահոգ բոլոր-բոլոր հայերի՝ մեկտեղվելու։

Այս հանրահավաքը, ակնհայտ է՝ իշխանության շրջանակներում տագնապ է առաջացրել։ Իրենց գործած ավերի չափը գիտեն և հասկանում են, որ համայն հայության աչքերը բացվել են․․․

Ինչ խոսք, պատահական չէ, որ  Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ուղղակի մասնակցություն չի ունենում, առնվազն այս փուլում նվազագույնի է հասցված նրա դերակատարումը Երևանի ավագանու ընտրություններում։ Փաստորեն, նա  խուսափում է ժողովրդի մեջ դուրս գալուց, խուսափում է Արցախի մասին խոսելուց։

Ընդհանուր առմամբ, իշխող ուժը խուսափում  է լիդերի հանդեպ հանրային բացասական վերաբերմունքի հրապարակային դրսևորումներից, այսինքն, այս փուլում  աշխատում են կուսակցությունը զերծ պահել նրա  բացասական ազդեցությունից։ Ահա այս է պատճառը, որ ընտրություններում վերջինիս  մասնակցությունը գրեթե զրոյական է։

Ավելին,  իշխանությունն այսօր հեռու է այն մտքից, թե առաջիկա ընտրություններում իրենք կկարողանան մեծամասնություն կազմել։ Այս փաստը ընտրության մասնակից բոլոր ուժերն են դիտարկում, իսկ իշխող ուժը առաջնորդվում է ստանալիք քվեների առումով հնարավորինս խայտառակ չլինելու սկզբունքով։ Ասել է՝  իրենք հեռու են այն մտքից, թե հաղթելու են։

Երևանի ավագանու այս ընտրություններն իր առաջնահերթություններով էապես տարբերվում են նախորդ  ընտրություններից, քանի որ այսօր անվտանգային խնդիրներն են դարձել առաջնահերթ, ընտրողների հետ հանդիպումների ընթացքում մարդիկ իրավացիորեն  ոչ միայն  Երևանի, այլև՝ ողջ Հայաստանի և բնականաբար, արդեն  266 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի  անվտանգությանը վերաբերող հարցերն են մեջտեղ բերում։ Կարևորվում է թեկնածուների՝ Արցախի, արցախցիների պայքարի և մաքառման հանդեպ վերաբերմունքը, իսկ այս համատեքստում, իշխանության քաղաքապետի  թեկնածուն ևս, արդեն  որերորդ անգամ խույս է տալիս պատասխանից։

Բնականաբար, ՔՊ առաջնորդն, առավել քան աշխատում է չխոսել Արցախի մասին, քանզի գիտակցում է իր արածի ողջ հրեշավորությունը։

Այս համատեքստում, ի հավելումն, սեպտեմբերի 2-ի՝ Արցախի օրվան նվիրված ոգեշնչող հանրահավաքը, ընդդիմադիր ազգային ուժերին մեկ անգամ ևս  շանս է տրվել՝ հանուն Արցախի պայքարի կրակը բորբոքելով, այսինքն, Արցախից սկսելով՝ միասնաբար, հավաքական ուժով այն վերածել հանուն Հայաստանի և ողջ հայության  հաղթանակի։

հանրահավաք իշխանություններ Հայաստան

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին