f

Անկախ

Սեպտեմբերի 5-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Suren Sahakyan-ի կողմից Պաշտպանի հաստատության գործունեության վերաբերյալ ներկայացված հրապարակման առնչությամբ


Սեպտեմբերի 5-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Suren Sahakyan օգտատիրոջ կողմից Պաշտպանի  հաստատության գործունեության վերաբերյալ ներկայացված հրապարակման առնչությամբ հայտնում ենք հետևյալը.

 

2023 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին է զանգահարել քաղաքացի Սուրեն Սահակյանը և տեղեկացրել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պուրակի տարածքում ցանկանում է վրան տեղադրել՝ մինչև 100 մասնակից ունեցող քննարկում և հավաք իրականացնելու նպատակով, սակայն ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արգելում են վրանը տեղադրել:

 

Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանի ներկայացուցչին Ոստիկանությունից պարզաբանում է ներկայացվել այն մասին, որ վրանը չի թույլատրվում տեղադրել նշված վայրում՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով:

 

Ավելի ուշ, Պաշտպանի աշխատակազմ լրացուցիչ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պուրակի տարածքից վարչական ձերբակալման է ենթարկվել երեք քաղաքացի, այդ թվում՝ Ս. Սահակյանը: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման շրջանակներում իրականացվել է անհետաձգելի այց ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին:

 

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, խնդիրները քննարկվել ենոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի արդյունքներն ամփոփվել են և հավաքի մասնակիցներին Ոստիկանության ծառայողների կողմից վրանի տեղադրելն արգելելու, վարչական ձերբակալման ենթարկելու իրավաչափության հարցի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներներկայացնելու պահանջով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ներքին գործերի նախարարություն։ Հարցի առնչությամբ դեռևս չի ստացվել պետական մարմնի գրավոր պատասխանը(Պաշտպանի գրության վերաբերյալ պետական մարմինների համար օրենքով սահմանված է պատասխան տրամադրելու 30 օրյա ժամկետ)։

 

Արագ արձագանքման այցի վերբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել համապատասխան հրապարակմամբ, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.ombuds.am/am/site/ViewNews/2654

 

 

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին»սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է, որ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը: Ուստի,հավաքի մասնակիցների կողմից վրանների տեղադրման, նրանց վարչական ձերբակալման հարցի վերաբերյալ ՆԳՆ-ից պատասխան գրությամբ պարզաբանումներ ներկայացված չլինելու պայմաններում Պաշտպանն իրավասու չէ կայացնելու նույն սահմանադրական օրենքով սահմանվածորոշումներից որևէ մեկը։

 

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ տվյալ հարցի քննարկման ընթացակարգը Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է, իրականացվում է խնդրի առնչությամբ համակողմանի ուսումնասիրություն, ինչի առնչությամբ օրենքով սահմանված կարգով կներկայացվի Պաշտպանի դիրքորոշումը։

 

Suren Sahakyan-ի ֆեյսբուքյան էջի գրառման շրջանակներում նշվել է նաև, թե իբրև վերջինս զանգահարել է Պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին, սակայն հեռախոսը ավիացիոն ռեժիմի վրա է դրված եղել: Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարները (աշխատանքային ժամերին անվճար 116, իսկ ոչ աշխատանքային ժամերին 096 116 100) գործում են 24/7 ռեժիմով: Թեժ գիծ հեռախոսահամարին պարբերաբար ստացվում են տարաբնույթ հարցերի վերաբերյալ ահազանգեր, այդ թվում՝ գիշերային ժամերին: Բացառություն չի կազմել նաև 2023 թվականի սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, որի ընթացքում թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են տարբեր հարցերի վերաբերյալ զանգեր։ Այդ ժամանակահատվածում թեժ գիծ հեռախոսահամարին կատարված հեռախոսազանգերի ուսումնասիրությունը վկայում է, որ 096 116 100 թեժ գծի հեռախոսահամարը եղել է հասանելի, քանի որ այդ ընթացքում գրանցվել են այլ զանգեր։

 

Ուստի, Suren Sahakyan օգտատիրոջ կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ ներկայացված անհիմն դատողությունները չեն համապատասխանում իրականությանը և ստվերում են կառույցի հեղինակությունը։

 

ՄԻՊ աշխատակազմն ապահովում է Պաշտպանի` Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը: Ավելին, աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է անընդհատ բնույթ և այդ առնչությամբ բարեփոխումներն այժմ էլ ընթացիկ փուլում են։

 

Սուրեն Սահակյան ՀՀ ՄԻՊ ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին