f

Անկախ

 Հայաստանի կարիքներից բխող գիտական համակարգ չես կարող կառուցել ոչ համակարգային լուծումներով. Գիտուժը կառավարությունից պահանջում է վերանայել մոտեցումները


 Հայաստանի կարիքներից բխող գիտական համակարգ չես կարող կառուցել ոչ համակարգային լուծումներով. Գիտուժը կառավարությունից պահանջում է վերանայել մոտեցումները


«Գիտուժ» նախաձեռնությունը, անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» նախագծով պայմանավորված գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումներին և կառավարության մակարդակով տարբեր քննարկումներին, հայտարարում է.

 

ՀՀ կառավարության գլխավորությամբ պատասխանատու նախարարությունները (ԿԳՄՍ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարություն) վերջին երկուսուկես տարվա ընթացքում չկարողացան, միմյանց հետ համագործակցելով, հստակ սահմանել Հայաստանի Հանրապետության նպատակներից ու կարիքնեից բխող գիտական և ԳՀՓԿԱ առաջնահերթությունները։ Իրենց օրակարգում չընդգրկեցին այդ առաջնահերթությունները սպասարկող գիտահետազոտական ու նորարարական համակարգի ստեղծման ու զարգացման հարցը։

Արդյունքում Հայաստանում գիտահետազոտական ու ԳՀՓԿ աշխատանքների զարգացմանն ուղղված քաղաքականությունը շարունակում է մնալ ոչ համակարգային՝ հիմնվելով մակերեսային հետազոտությունների և տեղային լուծումների վրա։

 

Մասնավորապես,

 

  1. «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգում ամբողջությամբ բացակայում է գիտական հետազոտությունների միջոցով պետության խնդիրները լուծելու նպատակի և դրան հասնելու համար անհրաժեշտ քայլերի սահմանումը։

 

  1. Հուլիսի 17-ին ԿԳՄՍ նախարարության էջում հրապարակվել է հայեցակարգային առաջարկությունների մասին հրավեր, որտեղ նշված է. «2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին»։ Այսինքն` պետական աջակցություն և ֆինանսավորում ստանալու են միայն այն գիտահետազոտական ինստիտուտները, որոնք կմիավորվեն համալսարանների հետ։ Այսպիսով, պետական քաղաքականություն է դառնում այն մտավախությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել են տարբեր շահագրգիռ կողմեր. կառավարությունը շարունակում է դրսևորել պետության մրցունակության ապահովման գործում պետական գիտական հաստատությունների (Public research institutions) դերի գիտակցման բացակայություն և անտեսում է միջազգային փորձը։

 

  1. Կառավարությունը չունի արդյունաբերության ու գիտության կապի մասին համապարփակ ռազմավարություն, որի վրա պետք է հենված լիներ նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը։

 

  1. Կառավարությունը մի քանի տարի անընդմեջ ամբողջությամբ չի իրականացնում պաշտպանական ԳՀՓԿ-ի՝ միջազգային չափանիշներով առանց այն էլ չնչին ծավալի ծրագրերը։

 

 

Վերևում շարադրված կետերը հաշվի առնելով, «Գիտուժ» նախաձեռնությունը կառավարությունից պահանջում է.

 

  1. Հանրային հանձնառություն վերցնել հարկատուների գումարները ներդնել այնպիսի գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ձևավորելու մեջ, որն առաջին հերթին լուծելու է Հայաստանի Հանրապետության խնդիրները։

 

  1. Հայաստանի Հանրապետության նպատակներից ու կարիքներից բխող հետազոտական ու ԳՀՓԿԱ առաջնահերթությունները սահմանելու համար հստակ պատասխանատուներ նշանակել։ Համակարգային մոտեցմամբ մշակել այդ առաջնահերթությունները սպասարկող մրցունակ էկոհամակարգի զարգացման հայեցակարգ և միջոցառումների ծրագիր։

 

  1. Հրաժարվել պետականության հիմքը հանդիսացող գիտությանը վերաբերող ցանկացած կառավարչական ու համակարգային փոփոխություններից մինչև չեն սահմանվել նպատակները, դրանցից բխող առաջնահերթությունները և հարկատուների գումարները գիտական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների մեջ ներդնելու արդյունավետության առանցքային ցուցանիշները (KPI)։

    Մասնավորապես, դադարել գիտությունը դիտարկել կրթությանը սպասարկող բաղադրիչ՝ անտեսելով ճկուն և մրցունակ գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ունենալու համար քայլերի հերթականությունը։ Ներառյալ համալսարաններից անկախ պետական գիտական հատատություններ ունենալու, դրանք թիրախային զարգացնելու նշանակությունը, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության նորերը հիմնելու հրամայականը։


Գիտահետազոտական և նորարարական համակարգ ունենալը զարգացած և անվտանգ Հայաստանի Հանրապետություն տեսնելու երազանքից ծնված հարց է։ Այն Գիտուժի ջանքերով օրակարգ մտավ 44-օրյա պատերազմից հետո։ Եզակի դեպք, երբ փորձ արեցինք պատմությունից դասեր քաղել։ Դա է պատճառը, որ Գիտուժը «մրցունակ համակարգ» բառի կողքին միշտ շեշտում է՝ երկրի անվտանգային ու զարգացման նպատակները և կարիքները սպասարկող մրցունակ համակարգ։ Այս շեշտադրումները կարևոր են։

 

Հայաստանում գիտության և ԳՀՓԿ համակարգի զարգացումը պետության մրցունակության հարց է, որը չի կարող լուծվել ընդամենը մեկ, այն էլ չհիմնավորված նախագծի միջոցով։

 

Գիտուժ ՀՀ Կառավարություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին