f

Անկախ

Ալիևն այնուամենայնիվ տանուլ է տալիս Լեռնային Ղարաբաղը.  ИА REX


Բաքուն կարող է շատ անսպասելի քաղաքական ու աշխարհաքաղաքական անակնկալների բախվել:

Լեռնային Ղարաբաղի (ԼՂՀ) նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը քաղաքական գործիչների և փորձագետների շարքերում բազմաթիվ վարկածներ է առաջացրել, որոնք կառուցվում են թե՛ օբյեկտիվ գործոնների, թե՛ դավադրաբանական բնույթի դատողությունների վերլուծության հիման վրա: Բայց նախ օբյեկտիվ գործոնների մասին: Ինքը՝ Հարությունյանը իր հրաժարականը  բացատրել է հաշվի առնելով «վերջին շաբաթների շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ»: Ընդ որում, նա ընդգծել է, որ որոշումը կայացրել է «բացառապես» ինքը ունեցած տվյալների վերլուծության հիման վրա: Դա նշանակում է, որ նա խորհրդակցություններ է անցկացրել նախ և առաջ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քայլեր է ձեռնարկել նրա հետ համաձայնեցված:

Միաժամանակ տվյալ իրավիճակում ակամա զուգահեռ է առաջանում՝ կապված ԼՂՀ պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հետ, որին Ադրբեջանում, չգիտես ինչու, համարում էին «մոսկովյան դրածո»: Առավել ևս, որ նրա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին չէին համադրվում Երևանի վարած ղարաբաղյան կարգավորման  քաղաքականության հետ: Մասնավորապես, նա հայտարարել է, որ պաշտպանում է ռուսական դիրքերը Լեռնային Ղարաբաղում՝ առաջարկելով երկարացնել այնտեղ ռուսական խաղաղապահների ներկայության ժամկետը: Հենց այդ ուղղությամբ սկսվեցին Վարդանյանի խնդիրները Փաշինյանի և Հարությունյանի հետ հարաբերություններում: Այն իրավիճակում, երբ Երևանը շարժվում էր Արևմուտքի ուղղությամբ, Վարդանյանի հեռացումը իշխանական կառույցներից Լեռնային Ղարաբաղում շատ փորձագետներ դիտարկում էին որպես «Երևանի զիջում Բաքվին»: Դրանից հետո սպասվում էր, որ 2022 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսից ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների աշխուժացման խորապատկերում Ադրբեջանը կվերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը: Այնուհետև, համաձայն կառուցվող վարկածի, Բաքուն և Երևանը, հեռացնելով «ռուսական դրածո» Վարդանյանին, «կհակվեն կարգավորման արևմտյան տարբերակին և կպատրաստեն խաղաղության պայմանագիրը»: Բայց այդ սցենարը չստացվեց, և Ադրբեջանի ճնշումը Հայաստանի վրա էլ ավելի սաստկացավ:

Ինչ վերաբերում է Հարությունյանին, ապա եղադրելով ամենայն հնարավոր ու անհնարին մեղքերի համար՝ Բաքվում նրան երբեք չեն համարել «ռուսական դրածո» և ընկալում էին որպես «Փաշինյանի մարդ»: Ադրբեջանն օբյեկտիվորեն շահագրգռված էր նրա պահպանմամբ իշխանությունում՝ նրա հետ կապելով Ստեփանակերտում քաղաքական պայքարի սրացումը Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված պետական կառավարման խոր ճգնաժամի փուլին անցնելու հետ միասին: Ընդ որում, ադրբեջանական փորձագետներն իրավիճակը ներկայացնում էին իրենց «համեմունքներով»՝ հայտարարելով, որ «Վարդանյանից հետո Փաշինյանի հիմնական նպատակը՝ Ղարաբաղի գործող նախագահ Հարությունյանի հեռացումը պաշտոնից կհանգեցնի Ղարաբաղի սուբյեկտայնության վերջին բաղադրիչից զրկվելուն»:

Բայց իրականում իրադարձությունները զարգանում են այլ սցենարով: Առաջին՝ Հարությունյանը «իշխանության լիազորությունները» փոխանցեց Սամվել Շահրամանյանին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարին. էական լիազորություններով: Երկրորդ՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի նոր Սահմանադրության՝ նոր նախագահին ընտրում է Ազգային ժողովը, ինչը բարդ տեխնիկական և այլ խնդիրներ չի ենթադրում: Ընդ որում՝ նոր նախագահն ընտրվելիս  ուժեղ մանդատ ստանալու մեծ հնարավորություններ ունի: Իհարկե, Երևանում նման քաղաքական գործընթաց չէր կարող չկանխատեսել Փաշինյանը, և պետք է ենթադրել, որ այդպես նա պատրաստվում է իրադարձությունների զարգացման նոր շրջափուլին: Տվյալ դեպքում խոսքը Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության մասին է: Եթե Ադրբեջանը վճռի ևս մի պատերազմ սկսել, ապա դա կլինի միայն նրա որոշումը, ինչը ճգնաժամ կառաջացնի արդեն աշխարհաքաղաքական մակարդակով:

Այժմ կրկին վերադառնանք օբյեկտիվ բնույթի գործոններին: Առաջին՝  Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագիրը մինչև հիմա ստորագրված չէ: Երկրորդ՝ Ադրբեջանի սարքած Լաչինի միջանցքի նախերգանքը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միջազգայնացմանը, երբ բացի Ռուսաստանից, «խաղի» մեջ մտան նաև ուրիշ արտաքին ուժեր՝ տարածաշրջանում ստեղծելով նոր իրողություններ: Ընդ որում, որոշ իրադարձությունների սյուժեներ սկսեցին համակարգվել անմիջականորեն Արևմուտքից, որպեսզի  ստիպեն Բաքվին ինչ-որ զիջումների գնալ Հայաստանի հետ, իսկ ապագայում՝  հնարավոր է և Ստեփանակերտի հետ: Երրորդ գործոնը. Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին բանավոր, բայց ինչպես ասում են՝ խոստանալ, դեռ չի նշանակում ամուսնանալ: Չորրորդ եզրահանգումը. Երևանը Բաքվի դեմ  միջազգային կոալիցիա է ժողովում:

Վերջապես, այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում, առայժմ զարգացման փուլում է: Ադրբեջանն ակնհայտորեն սկսել է պարտվել Հայաստանին պետք եղած ժամանակ բանակցային գործընթացը կաթվածահար անելու, և երբ պետք է բանակցային հարթակներն արագ փոխելու ունակության առումով: Իսկ ներկայիս իրադարձությունները Ստեփանակերտում Բաքվի համար դառնում են «կարդիոշոկ», որովհետև նրան տարան  ոչ ձեռնտու սցենարով: Բայց այժմ գլխավորը սպասելն է, թե ով կդառնա Հարությունյանի հետնորդը Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում: Բաքուն կարող է շատ անսպասելի քաղաքական ու աշխարհաքաղաքական անակնկալների բախվել:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին