Մոտ 3 ժամ է հրշեջներն ու պարեկները Հրազդանի կիրճում պայքարում են կրակի դեմ։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն բավականին անանցանելի հատվածներում նրանք ձեռքով և հատուկ միջոցով են հանգցնում կրակը։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին ճշտվում է։