f

Անկախ

Չարլզ 3-րդը կառավարման առաջին տարում պաշտոնական միջոցառումների քանակով գերազանցել է Եղիսաբեթ 2-րդին


Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը գահակալության  առաջին տարում աշխատանքային ծանրաբեռնվածությամբ գերազանցել է մորը՝ Եղիսաբեթ 2-րդին (1926-2022 թթ.)։ Այս մասին հայտնում է Independent թերթը՝ հղում անելով Պալատական  շրջաբերականին՝ պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքի անդամների մասնակցության մասին ամենօրյա տեղեկագրին։

Անցյալ տարվա սեպտեմբերին գահը ստանձնելուց ի վեր միապետը 161 օրում մասնակցել է 550 միջոցառման, իսկ Եղիսաբեթ 2-րդը՝ 440-ի՝ 157 օրում։ Սակայն Չարլզ 3-րդը զբաղված օրերի քանակով հետ է մնացել պապից՝ Գեորգ 6-րդ թագավորից (1895-1952), որի ցուցանիշը 183 է։

Ներկայիս միապետը 26 անգամ հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետների հետ՝ հինգ անգամ՝ Լիզ Թրուսի (2022) և 21 անգամ՝ Ռիշի Սունակի հետ։ Եղիսաբեթ 2-րդը կառավարության ղեկավարին 27 ընդունելություն է տրամդրել, և նրա բոլոր հանդիպումները եղել են Ուինսթոն Չերչիլի (1874-1965) հետ։  Գեորգ 6-րդը վարչապետի հետ  12 հանդիպում է ունեցել. նա յոթ անգամ ընդունել է Սթենլի Բոլդուինին (1867-1947) և հինգ անգամ հանդիպել Նևիլ Չեմբերլենին (1869-1940):

Տարվա ընթացքում Չարլզ 3-րդը երկու անգամ մեկնել է արտասահման․ մարտին պետական ​​այցով եղել է Գերմանիայում, իսկ հունիսին մասնավոր այցով՝  Ռումինիայում։ Բրիտանական թագավորական ընտանիքը ազգակցական կապեր ունի Ռումինիայի հետ։ Հայտնի է, որ Ռումինիայի թագի պահապանը՝ արքայադուստր Մարգարետան, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսնու՝  արքայազն Ֆիլիպի (1921-2021) ազգականն է, իսկ Ռումինիայի թագուհի Մարիան (1875-1938) եղել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի (1819-1901) և Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդի  (1818 -1881) թոռնուհին:

Աշխարհում Մեծ Բրիտանիա Արաքայազն Չարլզ Եղիսաբեթ թագուհի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին