f

Անկախ

«Կոմերսանտ»․ ՌԴ-ն փորձում է հայկական կողմին համոզել ընդունել Լավրովի սխեման


Մոսկվան փորձում է կարգավորել հումանիտար սուր ճգնաժամը, որում հայտնվել է Ղարաբաղը։ Մաքոքային դիվանագիտությամբ է զբաղվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Իգոր Խովաևը։ Երևան կատարած այցից հետո դիվանագետն այս շաբաթը սկսեց Բաքու գործուղմամբ։ Առաքելության հաջողությունը երաշխավորված չէ. Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները վատթարանում են ամեն օր  և ամեն ասված բառով, գրում է «Կոմերսանտը»։

Շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանի կողմից Լաչինի միջանցքում կանգնած են Ղարաբաղի բնակիչների համար նախատեսված  400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարները, որոնց ավելացել են Ֆրանսիայից նույն նպատակով  վերջերս  ուղարկված մեքենաները։ Ադրբեջանական կողմից Աղդամով Ստեփանակերտ տանող ճանապարհին արդեն մեկ շաբաթ է ավտոշարասյուն է կանգնած՝ ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության ուղարկած օգնությամբ։

Առաջին դեպքում Լաչինի անցակետում (ապրիլին հիմնված) տեղակայված ադրբեջանցի սահմանապահները թույլ չեն տալիս ապրանքների մուտքը Ղարաբաղ։ Երկրորդ դեպքում հայ ակտիվիստներն են փակել ավտոշարասյան մուտքը։

Հումանիտար օգնության այս շարասյունների կանգնելը կամ նույնիսկ առճակատումը, այն ժամանակ, երբ Ղարաբաղում  սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր կարիք կա, հիանալի նկարագրում է կողմերի սկզբունքայնությունը, նրանց նպատակները և հումանիտար ճգնաժամի լուծման,  ավելի լայն՝ ղարաբաղյան կարգավորման հարցում  մոտեցումների տարբերությունը։

Մատակարարումը պետք է իրականացվի միայն Լաչինի միջանցքով, պնդում են Հայաստանն ու ԼՂՀ իշխանությունները։ Բաքուն պատասխանում է՝ հումանիտար ճգնաժամը ստեղծվել է արհեստականորեն, և այն ամենը, ինչ անհրաժեշտ է, կարելի է ազատորեն ներմուծել Աղդամով։

Հայաստանի և Ղարաբաղի հայերի համար, ասում է «Կոմերսանտ»-ի՝ Ռուսաստանի պետական ​​կառույցներում, կարգավորման թեմայի մեջ խորասուզված զրուցակիցը, հատկապես Լաչինով տարածաշրջանի մատակարարումը առանցքային պահ է։ «Կարևոր է, որ Ղարաբաղում պահպանվի Ադրբեջանից անջատ կյանք։ Իսկ Բաքվին անհրաժեշտ է դա «կասեցնել  և անցնել ներադրբեջանական երթուղով (Աղդամով) մատակարարումներին։ Դա կհեշտացնի ինտեգրումը, կզրկի Ստեփանակերտին իրեն պահելու հնարավորությունից։ Այս դեպքում ամեն ինչ կախված կլինի միայն Ադրբեջանից»,- նշում է «Կոմերսանտի» աղբյուրը։

Ղարաբաղյան խնդրին նվիրված ռուսական աղբյուրը հավելում է. «Ադրբեջանը կտրականապես դեմ է ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնացմանը, քանի որ սա վերադարձ է կարգավորման բանակցություններին։ Բաքուն մտավախություն ունի, որ ամեն ինչ կվերադառնա նախապատերազմյան տասնամյակներ տևող  դանդաղ բանակցություններին։ Սա պետք է Փաշինյանին, որպեսզի նա ասի՝ ես այս պատմությունը փոխանցեցի միջազգայնականներին և ողջ պատասխանատվությունն իմ վրայից գցեցի։

Երևանը Մոսկվային մեղադրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ՝ Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելով։ Հայտարարության 6-րդ կետի համաձայն, միջանցքը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները, իսկ Ադրբեջանը  «երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով»։

Ռուս պաշտոնյաները մասնավոր զրույցներում ընդունում են, որ 6-րդ կետը չի կատարվում։ Բաքուն իր հերթին մատնանշում է նույն փաստաթղթի 4-րդ կետը։ Որով ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը «տեղակայվում է Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։ Եվ քանի որ տարածաշրջանում մնացել են զինված կազմավորումներ և զինտեխնիկա, պայմանը նույնպես չի կատարվել։

Եվ սրանք միակ կետերը չեն, որոնք չեն իրականացվել վերջին երեք տարվա ընթացքում։

Տարածաշրջանում տրանսպորտային կապերը չեն վերականգնվել, լոգիստիկ առումով հնարավոր չի եղել Նախիջևանը կապել նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Սա հնարավորություններ է ստեղծում գործընթացում այլ խաղացողների ներգրավելու համար:

«Արևմտականները սկսեցին զուգահեռ ձևաչափեր կառուցել՝ նախաձեռնությունը վերցնելու համար։ Եթե ​​Արևմուտքն օգնի որոշել ամեն ինչ, ինչի՞ համար է պետք  այնտեղ Ռուսաստանը: Իսկ հետո հայկական կողմը կբարձրացնի Ռուսաստանի ռազմական ներկայության նպատակահարմարության հարցը։ Արևմտյան ձևաչափերն ու ռուսաստանյանը  կրկնօրինակում են միմյանց, ինչը նշանակում է, թե ով ում կհաղթի»,- ասում է ռուս պաշտոնյան։

Ռուսական պետական ​​կառույցների աղբյուրը նշում է, որ, չնայած բոլոր դժվարություններին, Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում շատ դրամատիկականացնելու կարիք չկա. «Առայժմ դիրքերն ամուր են։ Ռուսաստանը միակ երկիրն է, որի հետ Ադրբեջանը երկխոսություն կվարի. Իսկ մեկ ուրիշի ներկայությունը Բաքուն չի պատրաստվում թույլ տալ։  Կանգնած է իր դիրքերում»:

Միաժամանակ, «Կոմերսանտի» զրուցակիցը նշում է, որ առանց ղարաբաղյան խնդրի լուծման բոլոր հարցերը (այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագիրը) առկախված են մնում։

Իգոր Խովաևի առաքելությունը, ըստ նրա, հումանիտար ճգնաժամը կարգավորելու փորձ է, որպեսզի տարածաշրջանը կարողանա «սնունդ, դեղամիջոցներ և մնացած ամեն ինչը» ստանալ։ «Հիմա գլխավորը հումանիտար ճգնաժամի վերացումն է, որի պատճառով այժմ ամեն ինչ էլեկտրականացել է։ Ռուսաստանը փորձում է հայկական կողմին համոզել ընդունել Լավրովի սխեման (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով - Կոմերսանտ), ըստ որի բացվում է Աղդամի երթուղին, իսկ մեկ օր անց Լաչինը  սկսում է աշխատել»,- նշում է զրուցակիցը։

Աշխարհում Ռուսաստան Սերգեյ Լավրով հայ-ադրբեջանական հակամարտություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին