f

Անկախ

«Ժողովուրդ». Հայկ Մարությանի՝ գործարարներով համալրված թիմի անդամները պարբերաբար չեն վճարում հարկերն ու տուգանվում են


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, քարոզարշավին, իսկ դրանից առաջ բեմերում օրինականությունից եւ կոռուպցիայից խոսող Հայկ Մարությանի ներկայիս թիմակիցները պարբերաբար թաքցրել կամ չեն վճարել հարկերը։ Ընդ որում՝ այդ ամենն արել են նաեւ այն ժամանակ, երբ Երեւանի քաղաքապետը Մարությանն էր։

Արդյունքում նրանք տուգանվել են ՊԵԿ-ի կողմից: Օրինակ՝ ավագանու ընտրացուցակի 10-րդ հորիզոնականում տեղավորված Արամ Թորոսյանը, որ «ԱՍԴԳ» ՍՊԸ տնօրենն է, 2020թ. տուգանվել է այն բանի համար, որ դրան նախորդած տարում չի վճարել 915 հազար դրամի չափով հարկեր։ Մեկ այլ դեպքում էլ 2021թ. հունվարին նա ծանուցվել է 1 մլն 882 հազար դրամի չկատարված հարկային պարտավորություններ ունենալու մասին։

Ընդ որում՝ նա չի վճարել ոչ միայն ԱԱՀ եւ ոչ ռեզիդենտի շահութահարկ, այլեւ սոցիալական վճարներ։ Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ 2021թ. ընկերությունն ունեցել է հետեւյալ պարտավորությունները՝

. ԱԱՀ -55971 դրամ, ապառք` 55860 դրամ, տույժ՝ 111 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից,

. Ոչ ռեզիդենտի շահութահարկ-12101 դրամ, ապառք` 12077 դրամ, տույժ՝ 24 դրամ, որն առաջացել է 2020թ. շահութահարկի 4-րդ եռամսյակային կանխավճարից,

. Սոցիալական վճար-191156 դրամ, ապառք` 190775 դրամ, տույժ՝ 381 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից,

. Եկամտային հարկ-1623438 դրամ, ապառք` 1620198 դրամ, տույժ՝ 3240 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից։

Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է ֆիլմարտադրությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հայկ Մարությանը քաղաքապետի ընտրություն գործարարներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին